Блог
Главная »
2011 » Июнь » 3 » ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Ուկրաինա
13:43 ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Ուկրաինա |
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Ուկրաինա ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության 5-րդ նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հունիսի 4-ին Կիևում կայանալիք նիստի ընթացքում անդամ-երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն ֆինանսատնտեսական ընթացիկ իրավիճակին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև ֆինանսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Նույն օրը ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի հերթական նիստին:
/Aysor.am/
|
Просмотров: 567 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |