Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 1 » ՀՀ էներգետիկայի նախարար. «Վրաստան-Հայաստան-Իրան երկաթուղին կարող է շատ տարածաշրջանային խաղացողների զրկել քաղաքական փաստարկներից»
17:28
ՀՀ էներգետիկայի նախարար. «Վրաստան-Հայաստան-Իրան երկաթուղին կարող է շատ տարածաշրջանային խաղացողների զրկել քաղաքական փաստարկներից»
Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումը Հայաստանի պատվիրակության հետ, Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: 4 օրից Իրանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան, տեղեկացնում է lragir.am-ը:
Ահմադինեժադի խոսքով, Իրանը մտադիր է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը:
Ավելի վաղ, Իրանի ԱԳ նախարարը և Հայաստանի Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարը երկկողմ համաձայնագիր են ստորագրել նավթի, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, առևտրի, բիզնեսի ու արդյունաբերության ոլորտներում համագործակցության վերաբերյալ, տեղեկացնում է Իրանի IRNA պետական գործակալությունը:
ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել էր, որ 2010 թ 2 պետությունների միջև ապրանքաշրջանառությունն աճել է նախորդ տարվա համեմատ 38 տոկոսով կամ 270 մլն դոլարով: «Ապրանքաշրջանառության ծավալի աճը Հայաստանի հիմնական գործընկերների մեջ առևտրի ոլորտում Իրանի կարգավիճակը 2010 թ 8-րդից բարձրացել է 4-րդ տեղ»:
Սակայն դա չի համապատասանում առկա ներուժին. «Հաշվի առնելով տարածաշրջանում Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը մի կողմից կարող է կապվել Սև ծովին Արևմուտքից, իսկ մյուս կողմից` Պարսից ծոցի հետ Իրանի տարածքով, համագործակցությունը կարող է դրական տնտեսական պտուղներ տալ ինչպես մեր 2 պետություններին, այնպես էլ ողջ տարածաշրջանին»:
Իրանի ճանապարհների ու տրանսպորտի նախարարի տեղակալ Ռեզա Փիլփայեհը նշել է, որ իրանցի շինարարները կարող են վերազինել Ջուլֆայից սահմանային Նուրդուզա և Նուրդուզայից Սիսիան ձգվող երկաթուղին: Նախնական հաշվարկներով, երկաթուղու շինարարությունը մինչև Սիսիան կարժենա 2,5 մլրդ դոլար, և նախագծի իրականացման համար ներդրումներ են անհրաժեշտ:
Արմեն Մովիսիսյանն իր հերթին նշել է, որ 2 երկրների նախագահներն արդեն քննարկել են Իրան-Հայաստան երկաթուղային ցանցի կառուցման նախագիծը: Այդ նախագծի իրականացումից հետո իրանական երկաթուղին կմիանա Եվրոպային Հայաստանով ու Վրաստանով:
Իրանի ու Հայաստանի տնտեսական համագործակցությունը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական ներուժ ունի: Սա այն դեպքն է, երբ մտադրության մասին հայտարարություններն արդեն արդյունք են համարվում: Իսկ մտադրության իրականացմանը խանգարում են որոշակի քաղաքական պատճառներ: Օրինակ, Վրաստան-Հայաստան-Իրան երկաթուղին կարող է շատ տարածաշրջանային խաղացողների զրկել քաղաքական փաստարկներից:

/Times.am/

Просмотров: 428 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ