Блог
Главная »
2010 »
Июль »
28 » ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներն ընդունեցին ԼՂՀ ԱԺ նախագահի նորընտիր տեղակալ Արթուր Թովմասյանին
16:15 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներն ընդունեցին ԼՂՀ ԱԺ նախագահի նորընտիր տեղակալ Արթուր Թովմասյանին |
PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Արևիկ Պետրոսյանը և Սամվել Նիկոյանն ընդունեցին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:
Արևիկ Պետրոսյանն ու Սամվել Նիկոյանը շնորհավորեցին իրենց գործընկերոջը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք և ակնկալելով ակտիվ համագործակցություն: Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների փոխնախագահներն անդրադարձան Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը:
ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահ Թովմասյանը կարծիք հայտնեց, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաև ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին: Այս համատեքստում կարևորեց նաև միջխորհրդարանական դիվանագիտության դերը: Նրա համոզմամբ` ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացին:
Զրուցակիցներն անդրադարձան նաև ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, միջխորհրդարանական տարբեր ձևաչափի կառույցներում ղարաբաղյան հիմնախնդրի, այդ կառուցներում ԼՂՀ տեսակետների ներկայացման հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
/Panarmenian.net/
|
Просмотров: 513 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |