Блог
Главная »
2010 » Июль » 6 » Հայոց ցեղասպանությունը քննարկելու համար Թուրքիայում հաղորդում է փակվել
10:25 Հայոց ցեղասպանությունը քննարկելու համար Թուրքիայում հաղորդում է փակվել |
Թուրքական «Զաման» օրաթերթը հայտնում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է «Հապերթուրք»-ի(Թուրքիայի հեռարձակման վերահսկողության պետական կառույց) որոշումը՝ փակելու «Թեքե թեք» հաղորդաշարը։
Թուրքիայի հեռարձակման վերահսկողության պետական կառույցը օրեր առաջ փակել էր էր Ֆաթիհ Ալթայլի «Թեքե թեք» հաղորդումը, որում երբեմն ուղիղ եթերում քննարկվում էր Հայոց ցեղասպանության հարցը։
Հաղորդաշարը փակելու պատճառ է դարձել պոլսահայ հայտնի լեզվաբան, գրող-հրապարակախոս Սևան Նիշանյանի՝ Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ բարձրաձայնած դիրքորոշումը։ Թուրքիայի հեռարձակման վերահսկողության պետական կառույցի որոշման մէջ ասված է, որ Նիշանյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ «հնչեցրած տեսակետները անցնում են թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաև պարունակում են վիրավորանքի տարրեր»։
/7or.am/
|
Просмотров: 520 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |