Блог
Главная »
2010 » Июль » 5 » Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը
11:22 Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը |
Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը: Երկրի Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով Հիմնական օրենքում փոփոխություններ են կատարվել:
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», - ասված է ՀՀ Սահմանադրության Նախաբանում:
Նշենք, որ Սահմանադրության օրը Հայաստանում ոչ աշխատանքային է:
/Aysor.am/
|
Просмотров: 556 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |