Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը նախանշված է հունիսի 11-ին Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Մամեդյարովի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման հանգամանորեն քննարկվել է վերջինիս ԱՄՆ այցելության ընթացքում Հիլարի Քլինթոնի հետ: «Բաքվում ԵԱՀԿ համանախագահները կներկայացնեն խնդրի հանգուցալուծման առաջարկները: Կողմերի արձագանքը ստանալուն պես, համանախագահները կուղարկեն դրանք Կազան երկու նախագահներին: Եթե պետության ղեկավարները հավանության արժանացնեն այդ առաջարկությունները, դա կլինի ևս մեկ քայլ առաջ: Կմնան մի շարք հարցեր, որոնց վրա հնարավոր կլինի աշխատել», - ասել է` Մամեդյարովը:
Ադրբեջաբնի ԱԳ նախարարը նշել է, նաև, թե հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուց հետո սկսվելու է խաղաղության համաձայնագրի մշակումը: «Չի կարող լինել, որ սկզբունքների համաձայնությունից հետո, 70 տարի աշխատենք խաղաղության համաձայնագրի վրա: Եթե սկզբունքներն ընդունվում են, ապա 6-ից 12 ամսվա ընթացքում պետք է ավարտվի նաև աշխատանքը համաձայնագրի շուրջ», - ասել է Մամեդյարովը:
/Panorama.am/
|