Блог
Главная »
2010 » Июль » 24 » «Հաագայի դատարանի որոշումը լեգիտիմության հիմք է ստեղծում»
15:07 «Հաագայի դատարանի որոշումը լեգիտիմության հիմք է ստեղծում» |
Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի դատարանի կայացրած որոշումը կարևոր նշանակություն է ունենալու քաղաքական զարգացումների վրա. դա արժեքային գնահատական է: Նման տեսակետ հայտնեց լրագրողներին ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
«Հաագայի դատարանը, ըստ էության, շեշտադրեց դե յուրե այն, ինչը գոյություն ուներ դե ֆակտո: Սա ամրապնդում է Հայաստանի դիվանիագիտական դիրքերը` բանակցությունների ընթացքում: Հաագայի դատարանի որոշումը տալիս է բարոյական և իրավական գնահատական»,- ասաց Շահգելդյանը և ավելացրեց, որ որոշումն արմատավորեց այն անկախության հռչակումը, որը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:
Մ. Շահգելդյանը նշեց նաև, որ նման մոտեցումը լեգիտիմ է ընդունվում բազմաթիվ երկրների կողմից. «Սա լեգիտիմության հիմք է ստեղծում` որոշակիորեն հաստատելով այն փաստերը, որոնք տեղի են ունեցել աշխարհում»:
ՕԵԿ փոխնախագահը կարծում է, որ Հաագայի դատարանի որոշումն ամրապնդում է ԼՂՀ իրավական դիրքերը միջազգային շրջանակներում ու մեծ ազդեցություն է ունենալու բանակցությունների հետագա զարգացումների և մեզ վրա:
/Aysor.am/
|
Просмотров: 578 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |