Блог
Главная »
2010 » Июль » 5 » Google–ն արգելել է հակահայկական քարոզչությամբ զբաղվող ադրբեջանական խմբի մուտքը «Վիկիպեդիա»
15:20 Google–ն արգելել է հակահայկական քարոզչությամբ զբաղվող ադրբեջանական խմբի մուտքը «Վիկիպեդիա» |
«Google» որոնողական համակարգի «Վիկիպեդիա» ցանցից հեռացվել է 26 հոգանոց ադրբեջանական խումբը։ Խմբի ղեկավարի մուտքը հիշյալ ցանց արգելափակվել է 6 ամսով, մյուսներինը՝ ավելի քիչ ժամանակով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը։
Խմբի մուտքը «Վիկիպեդիա» արգելափակվել է մոտ երկու ամիս առաջ այն պատճառով, որ խմբի անդամներն այդ կայքում հակահայկական նյութեր էին տեղադրում և համախմբված ձևով պայքարում էին այն անձանց դեմ, որոնք հայկական կամ պրոհայկական մոտեցումներ էին դրսևորում։
Ինչպես տեղեկացրեց մամուլի ասուլիսին մասնակցող ֆոտոլրագրող, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սեդրակ Մկրտչյանը, իրենց նախաձեռնությամբ «Վիկիպեդիայի» նման հայկական ռեսուրս է ստեղծվել, որն արդեն գործում է երկու ամիս։ Մկրչտյանի խոսքով, նոր www.hayqpress.com ռեսուրսում ցանկացած մարդ կարող է տեղադրել ինֆորմացիա, բայց այն «ձերբազատված է ադրբեջանական, թուրքական և օտար ներխուժումներից»։
/Tert.am/
|
Просмотров: 636 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |