Блог
Главная »
2011 » Июнь » 15 » «Գազպրոմ» ընկերությունը կկառավարի Բաքվի գազային համակարգը
17:55 «Գազպրոմ» ընկերությունը կկառավարի Բաքվի գազային համակարգը |
Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունը շահագրգռված է գնել Գերմանիայի ամենամեծ էներգետիկական «E.ON» կոնցեռնի ու նրա դուստր ընկերության` «E.ON Ruhrgas»-ի բաժնետոմսերը, հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Մյուլլերը, տեղեկացնում է Aysor.am-ը: Եթե «Գազպրոմ»-ի այս նախաձեռնությունն իրականանա, դրա արդյունքները կարող են երևալ նաև Բաքվի և Աբշերոնի գազային ցանցերի կառավարման հարցում: Որոշ ժամանակ առաջ «Ազերիգազ» արտադրական միավորումը Բաքվի և Աբշերոնի գազաբախշիչ ցանցերի վերակառուցման համար կապալառու ընկերության ընտրությունը կատարել է գերմանական «E.ON» և «RWE» ընկերությունների միջև: «Ազերիգազ»-ի ղեկավար Աքբար Հաջիևը հայտնել է, որ ընտրությունում հաղթել է «E.ON» ընկերությունը: «Ներկայում այդ ընկերության հետ ընթանում է պայմանագրեր պատրաստելու գործընթացը»,- ասել է նա` նշելով, որ Բաքվի գազային համակարգի վերակառուցման համար կպահանջվի մինչև 10 տարի ժամանակ և 800-900 մլն եվրո: Ծրագրերի համաձայն, նախատեսվում է հաղթող ընկերության հետ համատեղ ձեռնարկություն ստեղծել: Բաքվի գազային ցանցի վերակառուցման նախագծի պատրաստման գործընթացը կավարտվի մինչև 2011 թ-ի վերջը, իսկ նախագծի իրագործումը կսկսվի 2012 թ-ից:
/Times.am/
|
Просмотров: 495 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |