Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 21 » Ֆաթուլաևը ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերին հրավիրել է Ադրբեջան
17:33
Ֆաթուլաևը ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերին հրավիրել է Ադրբեջան
«Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, լրագրող Էյնուլլա Ֆատուլաևը Եվրախորհրդի հրավերով այս օրերին գտնվում է Ստրասբուրգում, որտեղ հանդիպումներ է ունենում այդ կառույցի տարբեր պաշտոնյաների հետ,- հայտնում է «Կավկազսկի ուզել» գործակալությունը:

Լրագրողը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգի հետ, ով մինչ այդ` 2007 և 2010թթ-ին այցելել էր նրան բանտում գտնվելու ժամանակ: Ֆաթուլաևը շնորհակալություն է հայտնել Թոմաս Համմերբերգին Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իր ազատ արձակման գործում ներդրած ջանքերի համար:
Աղբյուրի փոխանցմամբ, Ֆատուլաևը հանդիպում է ունեցել նաև ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերի հետ: Շտրասերը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտում են իր առաքելության իրականացմանը: Ֆաթուլաևը իր հերթին ԵԽ-ի պաշտոնյաին հրավիրել է Ադրբեջան և նշել.

«Եթե իշխանությունները չեն ցանկանում ձեզ տեսնել Ադրբեջանում որպես համազեկուցող, ապա ես ձեզ հրավիրում եմ, որպես իմ հյուր և տեղում կծանոթացնեմ Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակին»:

Ըստ Ֆաթուլաևի, իրենք մտքեր են փոխանակել քաղբանտարկյալների խնդիրների, ինչպես նաև Ադրբեջանի հասարակության ժողովրդավարության մակարդակի բարձրացման անհարժեշտության մասին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի հարցերով բաժնի վարիչ Ֆուադ Ալեսկերովը հայտարարել է, թե ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերի Ադրբեջան ժամանելու «կարիք չկա»:
Նշենք, որ համաձայն Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների մոնիտորինգային խմբի, Ադրբեջանի նախագահի համաներումից հետո երկրում քաղբանտարկյալների թիվը կրճատվել է 15-ով: Սակայն կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ վերջերս երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների հետ կապված քաղբանտարկյալների թիվը կարող է կտրուկ ավելանալ:

/Panorama.am/
Просмотров: 521 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ