Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июль » 8 » Facebook–ի պատերազմն ավարտվեց. մերոնք հաղթում են
10:24
Facebook–ի պատերազմն ավարտվեց. մերոնք հաղթում են
Երեկ օրվա երկրորդ կեսին վերջապես հաջողվեց կասեցնել Facebook սոցիալական ցանցի հայերեն տարբերակի դեմ ադրբեջանական ագրեսիան։ Մի քանի օր տևած պայքարում հնարավոր եղավ ջարդել հակառակորդին՝ շնորհիվ ներցանցային բարձր մոբիլիզացիայի, ինչպես նաև էլեկտրոնային լրատվամիջոցների աջակցության, որը զգալիորեն բարձրացրեց խնդրի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը։

Խնդրի լուծման նպատակով ստեղծվեցին մի շարք խմբեր և էջեր, իսկ արդեն գործող մեծ խմբերից շատերը առավելագույնս օգտագործեցին իրենց ռեսուրսը ողջ հայկական Ֆեյսբուքը ոտքի հանելու նպատակով։

Մեր հայրենակիցները երեկ հայտնաբերել են ադրբեջանաթուրքական այն խումբը, որը համակարգված կերպով օրեր շարունակ հարձակվում էր ֆեյսբուքի տեղայնացման հայերեն բառացանկի վրա։ Արդյունքում պարզվել է, որ մի քանի հարյուր հոգուց բաղկացած էջում գործել են հետևյալ սկզբունքով. փնտրել են առավել տեսանելի էջերում գտնվող հաճախ հանդիպող բառերն ու բառակապակցությունները, որպես դրանց թարգմանության նոր տարբերակ ավելացրել սեփական հիմարությունները, ապա համապատասխան հղումները հերթով տեղադրել իրենց էջում՝ կոչ անելով մտնել և քվեարկել։ Հենց նույն սկզբունքով էլ հայ օգտատերերը կազմակերպեցին հակագրոհը, որի արդյունքում այսօրվա դրությամբ թուրքմանությունները (հայ բլոգգերներից մեկի բնորոշումը) գրեթե ամբողջությամբ հաղթահարված են։

Ուշագրավ է, որ չնայած հայ ֆեյսբուքականների բազմաթիվ բողոքներին, աշխարհի ամենամեծ ցանցի ադմինիստրացիան կարծես դեռ չի արձագանքել խնդրին։ Նվազագույնը, որ այս դեպքում կարող է անել Ֆեյսբուքի կենտրոնակայանը, հուլիս ամսին ավելացված բոլոր ոչ հայատառ տարբերակները վերացնելն է և նորերը արգելափակելը։
/Tert.am/
Просмотров: 577 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ