Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июль » 6 » Եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի, ապա տանուլ կտա
15:05
Եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի, ապա տանուլ կտա
Ադրբեջանն օգտագործում է իր ռազմական ուժերը քաղաքական նպատակների համար, գտնում է Ռազմավարական Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Այսօր կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ նա ասաց, որ Բաքվի նման քաղաքականությունը վտանգավոր է ոչ միայն Ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակներում, այլ նաև` ողջ տարածաշրջանի համար:

«Սա վտանգավոր է, քանի որ Ադրբեջանն ուղղորդվում է ոչ թե ռազմավարական, այլ ` քաղաքական տրամաբանությամբ»,- ասաց նա, նշելով, որ դա է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների հիմնական պատճառը:

Բանախոսը նաև նկատեց, որ չնայած Ադրբեջանի նախագահ Ալիևն ահաբեկում է պատերազմի վերսկսմամբ, ռազմական գործողությունների վերսկսումը կարող է այդ երկրում իշխանափոխության պատճառ դառնալ:

«Ադրբեջանում ձևավորվում է Ալիևների պաշտամունք, ոչ թե տեղի է ունենում ռազմական մշակույթի զարգացում: Յուրաքանչյուր ադրբեջանական ղեկավարություն գահընկեց է արվել հենց Ղարաբաղյան հիմնահարցի շրջանակներում իր կողմից գործած քայլերի համար. եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի, ապա կրկին տանուլ կտա: Բացի այդ` ռազմական գործողությունները կազդեն երկրի կենսամակարդակի վրա, քանի որ վտանգի տակ կլինի գազի և նավթի արտահանումը»,- պարզաբանեց Ռ.Կիրակոսյանը:

Փորձագետին մտահոգում է միայն այն հանգամանքը, որ ադրբեջանական ղեկավարությունը, ցանկանալով փոխել տարածքաշրջանային ստատուս-քվոն, կարող է արկածախնդրությունների և սադրանքների գնալ:

«Ադրբեջանը կարող է դիմել այնպիսի սադրանքների, ինչպիսին է, օրինակ հունիսի 18-ի միջադեպը, ու կարող է փորձել այդպիսի «պատահական» միջադեպերով լարում առաջացնել, որից էլ կարող է փոքր բախումից իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից և վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների»,- ասաց նա, հավելելով, որ Ադրբեջանը դա կարող է անել և սպասելի է, որ ամառային ամիսներին այդպիսի փորձեր կլինեն:

«Հայկական բանակը պետք է պատրաստ լինի այդ «պատահական պատերազմի» հավանականությանը»,- եզրափակեց Ռ.Կիրակոսյանը:
 
/Aysor.am/
Просмотров: 623 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ