Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 2 » «Երբ Բաքվի հայտարարությունները մի փոքր կոշտանում են, հետևում են Արևմուտքի զգուշացումները»
18:34
«Երբ Բաքվի հայտարարությունները մի փոքր կոշտանում են, հետևում են Արևմուտքի զգուշացումները»
Կազանում կայանալիք հանդիպման մոտենալուն զուգահեռ Կովկասում աճում են թե խաղաղության, թե պատերազմի խաղադրույքները: Նախօրեին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ հերթական հրապարակմամբ նշել է «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը: Նա միևնույն ժամանակ նախազգուշացրել է. «Եթե կողմերից մեկը որոշի վերսկսել ռազմական գործողությունները, իսկ այդ կողմը կլինի 1991-1994թթ.-ի հակամարտությունում պարտված Ադրբեջանը, ապա դա աղետալի հետևանքների կբերի»:

Մինչ այդ, գրեթե նույն նախազգուշացումն արվել էր Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ` Օբամայի, Սարկոզիի և Մեդվևդևի Դովիլյան հայտարարության մեջ:

«Ուժի կիրառումը հանգեցրել է այսօր առկա հակադրության ու անկայունության իրավիճակին: Դրա կրկնակի կիրառումը կհանգեցնի միայն նոր տառապանքների ու ավերումների»,- նշել էին գերտերությունների առաջնորդներն ու զգուշացրել, որ դա «կդատապարտվի միջազգային հանրության կողմից»:
Ի՞նչ են նշանակում այս նախազգուշացումները և ի՞նչ կարելի է հասականլ «աղետալի հետևանքներ» հասակացության տակ:

«Այս հայտարարությունները հերթական զգուշացումն են Ադրբեջանին, որ զերծ մնա իր ծայրահեղական դիրքորոշումներից և ռազմատենչ հայտարարություններից»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի այսօրվա «տնտեսությունը փուչիկ է, որտեղ արևմտյան գումարներ են սրսկսված, և եթե այդ գումարների ներդնողները պատերազմի վերսկսման դեպքում կորցնեն իրենց ունեցվածքը, պատասխանատուն կլինի Ադրբեջանը»:

Ա. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այս հորդորները նորություն չեն և նմանատիպ հայտարարություններ նախկինում բազմիցս են արվել, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և այլոց կողմից: «Մի օրինաչափություն կա. երբ Բաքվի հայտարարությունները մի փոքր կոշտանում են, անմիջապես հետևում են Արևմուտքի զգուշացումները»,- ընդգծեց նա:

Փորձագետի խոսքով, ենթակառուցվածքային նախաձեռնություններով հանդես եկող պետությունն իրավունք չունի ռազմատենչ վարքագիծ դրսևորել, քանզի առաջին հերթին վտանգի տակ է դնում հենց այդ ենթակառուցվածքները: «Ադրբեջանի նմանատիպ քայլերը կարող են պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել ամբողջ տարածաշրջանում, ինչը չի բխում մեծ տերությունների շահերից»,- ամփոփեց նա:

Ինչ վերաբերում է հավանական պատերազմի հետևանքների բնույթին, ապա քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով, պատերազմի վերսկսումն արդեն իսկ աղետալի կլինի: «Երկու կողմերից մարդկային զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների, կվնասվեն այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք անցնում են հակամարտության շփման գծի մոտով»,- նշեց Ս. Մինասյանը` ընդգծելով, որ կոնֆլիկտային շփման գիծը, դժվար թե, ինչ որ կերպ տարբերվի այսօր առկա իրավիճակից:

«Իլհամ Ալիևը շատ լավ գիտի, որ եթե սկսի պատերազմը ու չհաղթի, իսկ հաղթանակը ադրբեջանական կողմի համար պետք է լինի վերահսկողության հաստատումը ամբողջ ԼՂՀ-ի նկատմամբ, դա կլինի իր քաղաքական վերջը»,- նշեց փորձագետն ու ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե պատերազմում Իլհամ Ալիևը պարտվի, ապա Ադրբեջանի ներսում հնարավոր են ամեն տեսակ զարգացումներ, այդ թվում իսլամական ծայրահեղականության աճ:

/Panorama.am/
 
Просмотров: 467 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ