Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 4
Հյուրեր: 4
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 21 » ԵՄ փորձագետ. Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ձևավորումը անհրաժեշտություն է
17:23
ԵՄ փորձագետ. Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ձևավորումը անհրաժեշտություն է
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունը և երկրի ՀԿ ֆորումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար «Ադրբեջանի ՀԿ-ների գործունեության ասպարեզը» թեմայով սեմինար են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը

Երկկողմ սեմինարի ընթացում քննարկվել են ցույցերի ազատության իրացման չափանիշները, ՀԿ-ների ներուժի ամրացումը, փորձի փոխանակումը, Եվրամիության երկրներում ՀԿ-ների և իշխանությունների հետ երկխոսությունը:

Ադրբեջանի ԱԳՆ Մարդու իրավունքների դեպարտամենտի ղեկավար Ալիմիրզամին Ասկերովն ասել է, որ Բաքվի և Բրյուսելի միջև բանակցությունների արդյունքում ստեղծվել է Մարդու իրավունքների ենթահանձնաժողով: Նա նաև ընդգծել է այս ասպարեզում Եվրամիության փորձի ուսումնասիրության և կիրառման օգտակարությունը:

Ադրբեջանում Եվրամիության նրկայացուցչության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Ջերոմ Փոնսը հաղորդել է, որ Եվրամիությունը տարածաջրջանում նշված ասպարեզում հետևողական քաղաքականություն է իրականացնում:

Համապատասխան սեմինարներ անցկացվել են նաև 2009 թ-ին Հյաստանում և 2010 թ-ին` Վրաստանում:

«ԵՄ-ի համար շատ կարևոր է Ադրբեջնում քաղաքացիական հասարակության զարգացումը», - ասել է Փոնսը: Նա հույս է հայտնել, որ ներկայիս սեմինարը Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման հեռանկարների տեսանկյունից օգտակար կլինի:

Իրավունքի ոլորտում շվեդ փորձագետ, պրոֆեսոր Սանդգրեն Կլաեսն (Sandgren Klaes) ընդգծել է, որ պետության կողմից մարդու իրավունքների ոլորտում պարտականությունների ընդունումը բավարար չէ, դրանք անհրաժեշտ է կիրառել:

Որպես օրինակ, նա մատնանշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագիրը և այլ միջազգային փաստաթղթեր, որոնց շրջանակներում ստանձնած պարտավորություններով ապահովվում է ցույցերի ազատությունը: Նույնը վերաբերում է նաև խոսքի և այլ ոլորտների ազատության պարտավորություններին:

/Panorama.am/
Просмотров: 512 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ