Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 7 » Էրդողան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն «անհնար» է առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ղարաբաղի հարցի կարգավորման»
11:34
Էրդողան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն «անհնար» է առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ղարաբաղի հարցի կարգավորման»
Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն է անդրադարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ANS PRESS-ին տված հարցազրույցում:
«Մենք որդեգրել ենք «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը և իրագործել ենք դրա զգալի մասը։ Սակայն, դժբախտաբար, մեզ չհաջողվեց դա անել Հայաստանի պարագայում, քանի որ դա որոշակիորեն կախված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն «անհնար» է առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ղարաբաղի հարցի կարգավորման։
Հետաքրքիր է, եթե Մինսկի խումբը 20 տարում չի կարողացել հասնել խնդրի կարգավորմանը, ապա նա ինչպե՞ս է այսուհետ պատրաստվում հասնել դրան։ Ռուսաստանում և Եվրոպայում բազմաթիվ հանդիպումներ են կայացել, սակայն արդյունք չկա։ Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը որոշում ընդունի խնդրի կարգավորման վերաբերյալ։
Ժամանակին խնդրի լուծումը շատ մոտ էր, մնացել էր պայմանավորվել երկու շրջանի շուրջ։ Այն ժամանակ Իլհամ բեյը նշում էր, որ դրական ուղղությամբ էին ընթանում խնդրի կարգավորման շուրջ տարվող աշխատանքները։ Սակայն ինչ-որ պահի Հայաստանն առարկեց այդ երկու շրջանների համար։ Եթե Հայաստանը ղարաբաղյան հարցի հետ կապված հստակ կարծիք չհայտնի, ապա «թող չսպասի», թե Թուրքիայի հետ սահմանը կբացվի։

Հիշեցնենք, որ թուրքական կողմը շարունակ վարում է Հայաստանի Հանրապետության ու հայկական սփյուռքի մեջ սեպ խրելու քաղաքականություն, ինչի առյուծի բաժինն ուղղված է Հայոց ցեղասպանության հարցին։ Այդ նպատակով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և նույն Էրդողանը բազմիցս հայտարարել են, թե Հայաստանը «վախենում, սնվում, կախված, ամաչում» է Սփյուռքից։
Սա առավել ընդգծվում է այն ժամանակ, երբ թուրքական կողմի համար կշեռքի տարբեր նժարների վրա են դրվում Nabucco-ի նախագծի և Ղարաբաղի հակամարտության հարցերը, և ակնհայտ է դառնում, որ այս երկու խնդիրներից Թուրքիայի համար գերակա ու առաջնահերթ է Nabucco-ի նախագծի իրագործումը և ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչը, ըստ էության, ոչինչ չի տալիս Թուրքիային։
Մինչդեռ Nabucco նախագծի իրականացումը համայն աշխարհում (և առաջին հերթին ԵՄ-ի ու ԱՄՆ-ի աչքում) էլ ավելի է բարձրացնում Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքն ու նշանակությունը, էլ ավելի է մեծանում էներգակիրների փոխադրման հարցում ԵՄ-ի՝ Թուրքիայից ունեցած տարանցիկ մեծ կախվածությունը, սեփական տարածքով գազի փոխադրման հնարավորության համար Թուրքիան վիթխարի եկամուտներ է ստանում, և, վերջապես, Թուրքիան ապագայում կարող է հանդես գալ իր տարածքով դեպի Եվրոպա փոխադրվող գազի վերավաճառողի դերում։

/Times.am/

Просмотров: 483 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ