Блог
Главная »
2011 »
Июнь »
6 » Էլմար Մամեդյարով. «Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուց հետո սկսվելու է խաղաղության համաձայնագրի մշակումը»
16:44 Էլմար Մամեդյարով. «Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուց հետո սկսվելու է խաղաղության համաձայնագրի մշակումը» |
Հունիսի 11-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Բաքվում ԵԱՀԿ համանախագահները կներկայացնեն խնդրի հանգուցալուծման առաջարկները: Կողմերի արձագանքը ստանալուն պես համանախագահները կուղարկեն դրանք Կազան երկու նախագահներին: Եթե պետության ղեկավարները հավանության արժանացնեն այդ առաջարկությունները, դա կլինի ևս մեկ քայլ առաջ: Կմնան մի շարք հարցեր, որոնց վրա հնարավոր կլինի աշխատել», – ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուց հետո սկսվելու է խաղաղության համաձայնագրի մշակումը: "Չի կարող լինել, որ սկզբունքների համաձայնությունից հետո, 70 տարի աշխատենք խաղաղության համաձայնագրի վրա: Եթե սկզբունքներն ընդունվում են, ապա 6-ից 12 ամսվա ընթացքում պետք է ավարտվի նաև աշխատանքը համաձայնագրի շուրջ”, – ասել է Մամեդյարովը:
/Times.am/
|
Просмотров: 409 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |