Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 6
Հյուրեր: 6
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июль » 19 » Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է
12:17
Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության վերաբերյալ

Հնգակողմ հանդիպումը օգտակար հանդիպում էր, չնայած հնարավորություն չեղավ հնգակողմ հայտարարություն անել, իհարկե, Ադրբեջանի' ադրբեջանական կողմի ապակառուցողական, ինչպես միշտ, դիրքորոշման պատճառով:

Եռանախագահող երկրների ներկայացուցիչները' Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Քուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը հայտարարություն արեցին ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Ինչի մասին է այս հայտարարությունը: Նախեւառաջ հղում է կատարվում 2009 թ. դեկտեմբեր 1-ին ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ընթացքում արված հայտարարությանը, հղում է կատարվում երեք սկզբունքներին, որի հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը, հայտնի սկզբունքները' ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն: Հղում է կատարվում լ'Ակվիլայում անցյալ տարի եւ այս տարի Մուսկոկայում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից արված հարյատարություններին եւ դրանց մեջ պարունակվող դրույթներին, եւ ասվում է, որ հենց դրանց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը:

Կարեւոր է, որ նշվում է, որ այս սկզբունքների, այս դրույթների միջեւ չի կարելի գերակայություն կատարել, չի կարելի ընտրովի մոտենալ այս սկզբունքներին եւ դրույթներին: Եթե Ադրբեջանը այս երեք սկզբունքներից կենտրոնում է միայն մեկի' տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: Եթե Մուսկոկայի վեց դրույթներից ադրբեջանցիները առանձնացնում են միայն մեկը, ասում են այո մեկին, պատրաստ են աշխատել այս առաջարկների հիման վրա, այս սկզբունքների հիման վրա, բայց երբ որ վերադարձվեն տարածքները: Իրականում իրենք վերցնում են վեցից միայն մեկ դրույթ եւ դա են շահարկում: Եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է. չի կարելի խտրականություն դնել այս սկզբունքների եւ դրույթների միջեւ, չի կարելի ընտրովի մոտեցում ցուցաբերել: Այս բոլոր սկզբունքները մշակվել են որպես ամբողջականություն եւ որպես միասնական առաջարկ:

Երկրորդը. այս հայտարարության մեջ նորից շեշտվում է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր կատարվեն: Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ հրաժարվում է հրադադարի ամրապնդումից: Եռանախագահող երկրները եւս մեկ անգամ շեշտեցին դրա անհրաժեշտությունը, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի կարգավորման համար:

Այս հայտարարության մեջ նաեւ նշվում է հունիսի 18-ին ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքի մասին եւ նաեւ այլ գործողությունների, այլ քայլերի, որոնք արվում են Ադրբեջանի կողմից: Կարծեմ' այստեղ բոլորի համար ակնհայտ է' ում մասին է խոսքը գնում, որովհետեւ խոսվում է հրահրիչ հայտարարությունների մասին, որոնք սրում են իրավիճակը, եւ որոնք չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը:
 
/7or.am/
Просмотров: 588 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ