Блог
Главная »
2011 » Июнь » 13 » Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիային
16:43 Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիային |
Հունիսի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիային, տեղեկացնում են ԱԳՆ-ից: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հաճախակի դարձած հայ-ամերիկյան փոխայցելությունները, քննարկվող հարցերի լայն շրջանակը եւ բովանդակությունը վկայում են երկու պետությունների միջեւ ձեւավորված ջերմ ու գործընկերային հարաբերությունների մասին: Էդվարդ Նալբանդյանն ու Թոմաս Մելիան անդրադարձել են ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող ջանքերին, այդ ուղղությամբ արձանագրված դրական առաջընթացին եւ հետագա քայլերին: Զրուցակիցները քննարկել ենն նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:
/Times.am/
|
Просмотров: 483 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |