Блог
 Главная » 
2010 » Июль » 01 » Դավիթ Ջամալյան. «Այս պահին վտանգը շատ ավելի է, քան երբևէ»
| 12:49  Դավիթ Ջամալյան. «Այս պահին վտանգը շատ ավելի է, քան երբևէ» | 
| -Սա վերջին դեպքը չի լինելու։ Միշտ պետք է սպասել նմանատիպ ոտնձգությունների,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը։ Նա ընդգծել է, թե մի՛շտ է խախտվել հադադարի ռեժիմը. այնպես չէ, թե հենց հիմա է սկսվել։ Պարզապես, խախտման դեպքերը հիմա ավելի հաճախակի են դարձել։  Բանախոսի հաղորդմամբ' հրադադարի պայմաններում ռազմական տեսանկյունից երկու վտանգ կա՝ դիպուկահարներից և դիվերսիոն գործողություններից։ Նրա խոսքերով՝ հունիսի 18-ին Չայլու գյուղում տեղի ունեցած միջադեպն է՛լ ավելի պատշաճ մակարդակի վրա կպահի մեր զինվորների զգոնությունը։
 Անդրադառնալով պատերազմի հնարավոր վերսկսմանը՝ Դ. Ջամալյանն ասել է.
 -Սպառնալիքները մի քիչ ավելի ակնհայտ են դարձել։ Եթե երկու ամիս առաջ մենք ասում էինք, թե դժվար թե հակառակորդն ինչ-որ քայլերի գնա, այս պարագայում վտանգն ավելի ակնառու է դարձել, և մենք պետք է սթափ կարողանանք նայել իրականությանը։ Այս պահին վտանգը շատ ավելի է, քան երբևէ։
 
 /7or.am/ | 
| Просмотров: 612 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |