Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 21 » Դ. Կարապետյան. ՊՆ-ն լիովին կատարել է իր ֆինանսական պարտավորությունները
17:16
Դ. Կարապետյան. ՊՆ-ն լիովին կատարել է իր ֆինանսական պարտավորությունները
«Պաշտպանության նախարարությունը քանիցս արձագանքել է մամուլում տարածվող այն տեղեկություններին, թե իբր նախարարությունը Ազատան գյուղի բնակիչներին կարտոֆիլի դիմաց վճարում չի կատարել: Խնդրի վերաբերյալ Ազատան գյուղի բնակիչները ևս գրավոր դիմել են պաշտպանության նախարարությանը: 2011թ. մարտի 4-ին նախարարության կողմից հիմնավոր և սպառիչ գրավոր պատասխան է տրվել Ազատանի գյուղապետին»,- մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե Շիրակի մարզում կարտոֆիլի արտադրությամբ հայտնի Ազատան համայնքի բնակիչները 3-րդ տարին է՝ պաշտպանության նախարարությանը մթերած կարտոֆիլի դիմաց գումարներ ստանալ չեն կարողանում՝ Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:

Նրա խոսքերով, զարմանալի է, որ այդ պարզաբանումներից հետո գյուղապետը իր ղեկավարած համայնքի բնակիչների շահերը պաշտպանելու համար ոչ թե դիմել է դատական մարմիններին, այլ նախընտրում է լրատվամիջոցներով պարզապես հարցին հանրային հնչեղություն հաղորդել:

«Տեղեկացնում եմ, որ պաշտպանության նախարարությունը լիովին կատարել է իր ֆինանսական պարտավորությունները` իր հետ պայմանագրային պարտավորությունների մեջ գտնվող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք 2007թվականին մրցութային կարգով կարտոֆիլ են մատակարարել նախարարությանը: Եթե որևէ մատակարար չի կատարել որևէ գյուղացու նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, ապա, տուժած կողմը կարող է դատական ճանապարհով պաշտպանել իր իրավունքները և վերականգնել պատճառված վնասը»,- հավելեց պարոն Կարապետյանը:

/Panorama.am/
Просмотров: 423 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ