Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 21 » Դ. Բաբայան. Կարծել, թե Կազանում բեկումնային ինչ-որ բան է ստորագրվելու, վաղաժամ է
17:21
Դ. Բաբայան. Կարծել, թե Կազանում բեկումնային ինչ-որ բան է ստորագրվելու, վաղաժամ է
«Արցախյան կողմը ոչ թե պասիվ է, այլ առավել կառուցողական, իրատեսական է մոտենում հիմնախնդրին: Այսինքն, մենք չենք առաջնորդվում հիստերիա բարձրացնելու կամ ագրեսիվություն դրսևորելու քաղաքականությամբ: Արցախի նկատմամբ հիստերիկ հայտարարություններ տեղ գտան մի շարք շրջաններում նաև Ռամբուեի հանդիպման ժամանակ, երբ բոլորն ասում էին, թե ամեն ինչ պարզ է, հողերը տրվել են կամ այլ ցնորամիտ բաներ: Բոլոր հանդիպումներից առաջ նույն հիստերիկ հայտարարությունները հնչում է: Գրեթե նույն սցենարը կրկնվում է այսօր»,- մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե Կազանում կարող է բեկումնային իրադարձություններ արձանագրվել, իսկ Արցախյան կողմն իրեն պասիվ է դրսևորում՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նա անհնար համարեց Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ բեկումնային համաձայնության կայացումը կամ պայմանագրի ստորագրումը:

«Նախ Արցախը դեռևս չի մասնակցում գործընթացին, խոսքս միայն Կազանի հանդիպմանը չի վերաբերվում: Տրամաբանական չէ, երբ կողմերից մեկը չի մասնակցում գործընթացին, չի մասնակցել պայմանագրի պատրաստմանը, բայց պարտավորվի պայմանագրի ինչ-որ կետեր իրականացնել: Նման բան կարող է լինել միայն մեկ դեպքում, եթե ինչ-որ պետություն պարտվում է և նրա ճակատագիրը որոշում են հաղթող երկրները, ինչը բնական է: Մեր պարագայում նման բան չկա ու չի կարող լինել»,- շեշտեց Դ. Բաբայանը:

Բանախոսի պնդմամբ՝ որևէ օբյեկտիվ հիմք չկա, որպեսզի ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի:

«Նախ կողմերը նույն այդ սկզբուքնների շուրջ ունեն տարբեր մոտեցումներ՝  իրարամերժ: Բանն այն է, որ, ասենք, մեզ համար ընդունելի է տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց մենք դա դիտարկում ենք այլ տեսնակյունից: Ադրբեջանը տարածքային ամբողջականություն ասելով նկատի ունի խորհրդային Ադրբեջանի տարածքը, իսկ մեր համար, դա լրիվ այլ հարթություն է, նույնը վերաբերվում է նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: Հետևաբար կարծել, թե կողմերի մինչև մի այնպիսի մթնոլորտ է, որ ամեն ինչ որոշված է, դա այդպես չէ: Ու այս պարագայում, կարծել, թե Կազանում բեկումնային ինչ-որ բան է ստորագրվելու, վաղաժամ է»,- նշեց արցախցի պաշտոնյան:

/Panorama.am/
Просмотров: 446 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ