Блог
Главная »
2011 » Июнь » 21 » Դ. Բաբայան. Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի կարգավորմանը
17:22 Դ. Բաբայան. Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի կարգավորմանը |
«Այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս ստատուս-քվոյի պահպանման անհրաժեշտությունը: Ադրբեջանը ինքը պատրաստ չէ կարգավորման և սա օբյեկտիվ իրականություն է: Խնդիրը պետք է կարգավորվի փոխադարձ զիջումների հիման վրա, սակայն դրանք պետք է համահավասար լինեն»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահաի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ Ալի Հասանովի այն հայտարարությանը, թե հայկական կողմը պետք է զբաղվի խնդրի իրական լուծմամբ և զերծ մնա տարբեր խաղերից՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լուծել երկու հիմնական հարց՝ կարգավիճակի խնդիրը, կոպիտ ասած Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և սահմանների խնդիրը:
«Ադրբեջանը բավականին բարդ իրավիճակում է. եթե նա ճանաչի Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանում բնակվող փոքրամասնությունները կարող են հետևել Արցախի օրինակին: Սակայն մեկ բան այստեղ շատ կարևոր է. եթե Ադրբեջանը փորձի նույնիսկ խնդրի լուծումը տանել Արցախին ինքնավարություն տալու ճանապարհով, ապա դա նրա համար ավելի վատ հետևանքներ է ունենալու, քան եթե Արցախի անկախությունը ճանաչի: Այս դեպքում Ադրբեջանում ապրող բոլոր փոքրամասնությունները միաբերան ինքնավարություն կպահանջեն, իսկ սա արդեն կործանարար կլինի»:
Բանախոսի համոզմամբ՝ Ադրբեջանի համար խնդրի լուծումն երկու տարբերակ ունի. Արցախն առանց հայերի կամ ստատուս-քվոյի պահպանում:
/Panorama.am/
|
Просмотров: 525 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |