Блог
Главная »
2011 » Июнь » 20 » Չավուշօղլու. «Ոչ ոք չի կարող ուրախանալ, եթե Կազանում համաձայնագիր չստորագրվի»
17:55 Չավուշօղլու. «Ոչ ոք չի կարող ուրախանալ, եթե Կազանում համաձայնագիր չստորագրվի» |
ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն հույս ունի, որ Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի, հաղորդում է ԱՊԱ-ն: «Հուսով եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հունիսի 24-ին Կազանում կայանալիք հերթական հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախագահելու է այդ հանդիպմանը: Ոչ ոք չի կարող ուրախանալ հանդիպման ժամանակ հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր չստորագրվելու դեպքում»,- Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսում ասել է Չավուշօղլուն:
/Times.am/
|
Просмотров: 492 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |