ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ռուսական «Военный дипломат» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման ճանապարհներին:
Պատասխանելով լրագողի այն դիտարկմանը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին պատրաստ է տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Բակո Սահակյանն ասել է, թե նման թեզիս առաջ քաշելով` ադրբեջանցի քաղաքական գործիչները զբաղվում են քաղաքան սպեկուլյացիաներով:
«Անցյալին վերադարձ չկա, և կարծում ենք, դա բոլորի համար էլ պարզ է», - ասել է Սահակյանը:
«Ոչ մի բարձր ու այլ տեսակի ինքավարության մասին Ադրբեջանի կազմում խոսք լինել չի կարող: Ադրբեջանի հետ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն մեկ տարբերակով` այն է միջազգային մակարդակով ԼՂՀ-ի ճանաչմամբ: Դա մեր հանրապետության թե ժողովրդի, թե իշխանությունների կարծիքն է», - ասել է նախագահը:
Գնահատական տալով բանակցային գործընթացի ձեռքբերումներին, Բակո Սահակյանը առանձնացրել է խաղաղության պահպանումը:
«Այնպիսի պայթունավտանգ տարաշածրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, դա, իրոք, շատ կարևոր է», - ասել է նախագահը ու հավելել, թե զգալի առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը` Լեռնային Ղարաբաղի` որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ:
Միաժամանակ Բակո Սահակյանը նշել է, թե ձևաչափի վերականգնումն ընդամենը ժամանակի խնդիր է: «Կարծում եմ, ոչ լիարժեք բանակցային ձևափափը չի կարող բերել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջնական հանգուցածուծմանը», - ասել է նախագահը:
/Panorama.am/
|