Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 14 » Բակո Սահակյան. Անցնելով պատերազմի միջով` առավել գնահատում ենք խաղաղությունը
15:53
Բակո Սահակյան. Անցնելով պատերազմի միջով` առավել գնահատում ենք խաղաղությունը
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բացառվում, հաշվի առնելով Ադրբեջանում չդադարող ռազմատենչ հայտարարություններն ու հակահայկական քարոզչությունը»,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` ռուսական «Военный дипломат» պարբերականին տված հարցազրույցում:

Միաժամանակ Բակո Սահակյանը նշել է, թե լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը ցածր է:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի±ն է իրավիճակը շփման գծում ու հնարավո±ր է արդյոք ռազմական գործողությունների վերսկսումը, ԼՂՀ Նախագահն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջև կա բավականին կայուն ռազմա-քաղաքական բալանս, ինչ էլ այսօր, ըստ էության, համարվում է կայունության կարևոր գործոններից` ինչպես ղարբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում :


«Ինչ վերաբերում է իրավիճակին սահմանային հատվածում, ապա ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Վերջին ժամանակահատվածում այդ խախտումներն հաճախակի են դարձել, սակայն, դրանք չեն կարող փոխել ուժերի գործող բալանսը կամ կոտրել մեր ժողովրդի ու բանակի ոգին: Չնայած պետք է նշել, որ նմանատիպ գործողություններով Ադրբեջանն էլ ավելի է ուժեղացնում անվստահությունն իր հանդեպ` խոչընդոտելով խաղաղ կարգավորման գործընթացը: Մենք պարբերաբար հանդես ենք գալիս վստահության ամրապդմանը միտված տարբեր առաջարկություններով: Օրինակ` առաջարկել ենք շփման գծից հետ քաշել դիպուկահարներին: Ադրբեջանական կողմը սակայն նենգափոխում է մեր յուրաքանչյուր առաջարկություն, որքան էլ, որ այն կառուցողական լինի: Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա նմանատիպ զարգացում մենք երբևէ չենք բացառել, հատկապես Ադրբեջանի կողմից չդադարող ռազնմատենչության ու հակահայկական քարոզչության պայմաններում», - ասել է Բակո Սահակյանը:

Արցախի նախագահի խոսքերով, պատերազմը հղի է անկանխատեսելի հետևանքներով, հատկապես Հարավային Կոկասի նման ռազմավարական նշանակության տարածաշրջանում, ինչում շահագրգռված չէ միջազգային հանրությունը, մասնավորապես` ԵԱՀԿ միջնորդները: 
 

«Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ ԼՂՀ Պաշտպանական բանակը, իրոք, աչքի է ընկնում բարձր մարտունակությամբ, և մեր զինված ուժերն ի զօրու են դիմակայելու Ադրբեջանի կողմից եկող ցանկացած ագրեսիայի: Ամեն դեպքում, ղարբաղա-ադրբեջանական խնդրի կարգավորման ուժային լուծումը անհեռանկարային է, ինչը ակնհայտորեն ցույց տվեց նախորդ պատերազմը: Անհրաժեշտ է բոլոր ջանքերն ուղղել ռազմական գործողությունների չվերսկմանն ու հարցերը քննարկել բանակցային սեղանի շուրջ: Անցնելով պատերազմի միջով, մենք առավել գնահատում ենք խաղաղությունը», - ասել է ԼՂՀ նախագահը: 

/Panorama.am/
 
Просмотров: 506 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ