Блог
Главная »
2011 »
Июнь »
1 » Արեւելագետ. «Թուրքիայում մշակութային հուշարձանների մոտ տեղադրված ցուցանակների վրա հայկական հուշարձանները ներկայացվում են որպես թուրքական»
17:44 Արեւելագետ. «Թուրքիայում մշակութային հուշարձանների մոտ տեղադրված ցուցանակների վրա հայկական հուշարձանները ներկայացվում են որպես թուրքական» |
«Թուրքիայում մշակութային հուշարձանների մոտ տեղադրված ցուցանակները չեն օգնում զբոսաշրջիկներին, այլ մոլորեցնում են նրան: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել արևելագետ Րաֆֆի Քորթոշյանը: Նրա խոսքերով, այդ ցուցանակների վրա հայկական հուշարձանները ներկայացվում են որպես թուրքական: Ինչպես նշել է արևելագետը, թուրքական կողմը հետևողական աշխատանք է տանում հայկական հյուշարձանների ոչնչացման և յուրացման ուղղությամբ, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը: Այդ առումով Րաֆիի Քորթոշյանն ընդգծել է, որ հայկական հետքի վերացումը մասնավորապես նկատվում է Անի քաղաքում, որտեղ թուրքերն անցկացնում են հուշարձանների վերականգնողական աշխատանքներ:Իր հերթին հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ մինչ օրս ոչ մի հայ մասնագետ չի մասնակցել Անի քաղաքի վերականգնման աշխատանքներին, իսկ հայկական հուշարձանների վերականգնման ժամանակ խեղաթյուրվում է ճարտարապետությունը: Կարապետյանի խոսքերով, եթե վերականգնողական աշխատանքներին մասնակցեն հայ փորձագետներ, ապա դա հնարավոր կլինի կանխարգելել: /Times.am/
|
Просмотров: 411 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |