Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին փուլի երկրորդ մասը:
Նշենք, որ մրցույթը մեկնարկել է հունիսի 6-ին, իսկ առաջին փուլի առաջին մասն անց է կացվել երեկ, հունիսի 7-ին: Երկորդ եւ երրորդ փուլերը նախատեսվում է անցկացնել մեկ օրում` համապատասխանաբար հունիսի 10-ին եւ 12-ին, Times.am-ի թղթակցին հայտնեցին մրցույթի կազմակերպման բաժնից:
Մրցույթին մասնակցում են երաժիշտներ ԱՊՀ եւ Եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Կանադայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից եւ Դոմինիկյան Հանրապետությունից: Նշենք, որ միջազգային այս մրցույթը երկրի կարեւոր երաժշտական իրադարձություններց է:
Պարգեւատրման արարողությունն ու գալա-համերգը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ժյուրիի կազմում են մասնագետներ ՀՀ-ից, ՌԴ-ից, Կանադայից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Ղազախստանից, Վրաստանից եւ Ղրղզստանից:
Times.am լրատվական կայքը կշարունակի հետեւել միջազգային հեղինակավոր մրցույթի ընթացքին եւ կներկայացնի արդյունքները:
/Times.am/
|