Блог
Главная »
2011 »
Июнь »
16 » Արամ Սարգսյան. «Հայաստանի խորհրդարանը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու օրինականությունը»
15:08 Արամ Սարգսյան. «Հայաստանի խորհրդարանը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու օրինականությունը» |
Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներից և տեղափոխի բանակցային գործընթացն իրավաբանական հարթություն,- հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա հավելել է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու օրինականությունը, ինչպես նաև այն փաստը, որ Արցախում անկախ պետության կազմավորումը համապատասխանել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին: Կազանում կայանալիք հանդիպումը, ըստ Սարգսյանի, լինելու է բանակցությունների այդ փուլի ավարտը: Նա նշել է հակամարտության լուծման վերաբերյալ կողմերի իրարամերժ հայացքները և ասել, որ նույնիսկ եթե ստորագրվի ինչ-որ ձևական համաձայնություն, ապա միայն միջազգային ճնշման հետևանքով:
/Times.am/
|
Просмотров: 487 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |