Блог
Главная »
2010 » Июль » 16 » Ալմաթիում կկայանա ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումը
10:40 Ալմաթիում կկայանա ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումը |
Այսօր Ղազախստանում կկայանա ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցեն կազմակերպության 56 անդամ-երկրների ԱԳ նախարարներ և արտաքին գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, 12 գործընկեր-պետություններ, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ:
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան Վեստին, հանդիպման գլխավոր թեմաները կլինեն եվրոպական և եվրասիական անվտանգության ապահովումը, ինչպես նաև իրավիճակը Ղրղզստանում և Աֆղանստանում:
Սպասվում է նաև Ղազախստան-Հունաստան-Լիտվա եռյակի նիստը:
Աղբյուրի համաձայն` Ալաթիում կկայանա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի իրենց պաշտոնակիցների մասնակցությամբ: Հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:
Ինչպես նշել ենք ավելի վաղ, Ղազախստանում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով Ալմաթի կայցելի Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
/Aysor.am/
|
Просмотров: 594 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |