Блог
Главная »
2010 »
Июль »
6 » ԱՀՀ. Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ նոր խթան է հաղորդում Հայոց ցեղասպանության ճանաչմանը
11:52 ԱՀՀ. Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ նոր խթան է հաղորդում Հայոց ցեղասպանության ճանաչմանը |
PanARMENIAN.Net - «Մենք երախտապարտ ենք պետքարտուղար Քլինթոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրա տեսակետի համար, և, հտկապես, Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար»,-հայտարարել է Ժիրայր Հովնանյանը: Ըստ նրա, դա կարևոր խորհրդանշական և շատ գնահատելի քայլ է: «Դա ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա հետևողական քաղաքականության հետևանքն է, այլ նաև այն բանի վկայությունն է, որ Հիլարի Քլինթոնը օգնում է հասնել ճանաչման ու արդարության»,-ասել է Հովնանյանը:
Իր հերթին ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին նշել է, որ Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ նոր խթան է հաղորդում Հայոց ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Կոնգրեսի կողմից: «Համագումարը կրկնում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևն այս տարի ճանչելու կոչը, երբ լրացավ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը»,-ասել է Արդունին:
/Panarmenian.net/
|
Просмотров: 469 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |