Блог
Главная »
2010 » Июль » 16 » ԱԳՆ. Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը չի քննարկվել
10:36 ԱԳՆ. Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը չի քննարկվել |
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը «Հայլուր» լրատվական ծրագրին հայտարարել է, որ Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցի քննարկման մասին Մամեդյարովի արած հայտարարությունը «բացահայտ սուտ է»:
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե իբրեւ հայկական կողմի հետ քննարկվում է Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, եւ թե իբրեւ այդ հարցը քննարկվել է նաեւ Սանկտ Պետերբուրգյան հանդիպման ընթացքում:
«Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների Սանկտ Պետերբուգյան հանդիպման ընթացքում», - հայտարարել է Հայստանի արտգործնախարարը:
/Aysor.am/
|
Просмотров: 587 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |