Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июль » 23 » ԱԳ Նախարարը ևս սպասում է Ադրբեջանի պատասխանին
10:54
ԱԳ Նախարարը ևս սպասում է Ադրբեջանի պատասխանին
Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: Այդ մասին երեկ Սևանի ափին «Միասին» շարժման մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ու մատնանշել այն պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք շարունակաբար խախտել է ադրբեջանական կողմը:

Ըստ Նալբանդյանի` Արդբեջանը խախտել է հրադադարի պահպանպան և ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմանները, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությունը, որով Ադրբեջանը պարտավորվել էր խախտումների մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմերին, միջնորդներին, և ոչ թե սեփական լրատվամիջոցներին` հակահայկական քարոզչությունը սաստկացնելու համար, ձեռնպահ մնալ հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից:

«Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները»,- ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ` ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` միաժամանակ ընդգծելով, որ թե' Հայաստանը, թե' Ղարաբաղը միշտ էլ կողմնակից են եղել հրադադարի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը:

Նախարար Նալբանդյանի խոսքերով, Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտմանը համարաժեք արձագանքի բացակայությունը միջազգային հանրության կողմից, հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը շարունակում է մերժել որևէ առաջարկ այս ուղղությամբ, ինչպես դա արել է 2008-ին Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ընթացքում համանախագահ երկրների արտգործնախարարների հնչեցված կոչին `քայլեր կատարելու զինադադարը ամրապնդելու համար, դուրս բերելու դիպուկահարներին շփման գծից:

«Տեսնենք` ադրբեջանցիները ինչպես կարձագանքեն Ալմաթիում արված կոչերին, ի՞նչ քայլեր կձեռնարկեն, կփոխե՞ն արդյոք իրենց ապակառուցողական գործելաոճը, որը չի տանում խնդրի կարգավորմանը»,- նկատել է Նալբանդյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ «դեկտեմբերյան առաջարկությունների» մասին է շարունակում պնդել ադրբեջանական կողմը, Էդվարդ Նալբանդյանն ասել է.

«Իրականությունն այն է, որ եռանախագահների 2007 թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը և այն` իբրև պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը»:

Դրանից հետո, ըստ նախարարի, եղել են երկու տասնյակից ավելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Երբ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է ընդունել 2009թ. դեկտեմբերյան աշխատանքային առաջարկը` բայց որոշ բացառություններով, պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունված մասը: «Հետո՞, ի՞նչ է նշանակում ընդունել բացառություններով: Դա փաստացի նշանակում է չընդունել»,- նկատել է նախարարը:

Այնուհետև Նալբանդյանը հիշեցրել է, որ 2010-ի հունվարին Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և ներկայությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնարարել ԱԳ նախարարներին`շարունակել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի միջնորդությամբ:

Նախարար Լավրովի միջնորդությունը, նախարարի խոսքով, վայելում էր և վայելում է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի լիակատար աջակցությունը, ինչի վկայությունն է Ալմաթիի հայտարարությունը: 2010 թ. փետրվար-հունիս ամիսներին կայացել են բազմաթիվ շփումներ արտգործնախարարների մակարդակով, քննարկվել են մի շարք աշխատանքային առաջարկներ` մադրիդյան փաստաթղթի հիման վրա: «Այս բանակցությունների արդյունքում մշակվել է Մադրիդյան փաստաթղթի վերջնական տարբերակը, որը ներկայացվել է հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ, և համաձայնություն ձեռք բերվեց շարունակել բանակցությունները հենց այդ տարբերակի հիման վրա»,- վստահեցրել է նախարարն ու շարունակել.

«Այսօր ադրբեջանցիները մի կողմից ասում են, որ շնորհակալ են, գնահատում են Ռուսաստանի ջանքերը, բայց մյուս կողմից հարցականի տակ են դնում սանկտպետերբուրգյան հանդիպման կարևորությունը: Հիշեցնեմ, որ վերջին շրջանում վեց հանդիպում է կայացել Ռուսաստանի բարձր նախաձեռնությամբ: Հարց է առաջանում ինչու էին մասնակցում այդ հանդիպումներին, եթե դրանք իրենց համար կարևորություն չունեն»:
 
/Aysor.am/
Просмотров: 532 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ