Блог
Главная »
2011 » Июнь » 3 » Ադրբեջանը հրթիռներ կգնի Թուրքիայից
14:42 Ադրբեջանը հրթիռներ կգնի Թուրքիայից |
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրքական ROKETSAN ընկերությունը ձեռնամուխ է եղել Ադրբեջանի զինված ուժերից ստացված պատվերների իրականացմանը։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հուսեյին Բայսաքը, տեղեկացնում է 1in.am-ը։ Վերջինիս խոսքով, իրենց հրթիռների առաջին խմբաքանակն Ադրբեջանը կստանա 2011 թվականի վերջին կամ 2012 թվականի սկզբին։ Խոսքը 107 և 120 միլիմետրանոց հրթիռների մասին է, որոնց հեռահարությունն ավելացված է։ Բայսաքը նշել է, որ Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունն Ադրբեջանի համար արտադրելու է «Սաքարիայի» նման հրթիռային արձակման սարքեր։ Հիշեցնենք, որ նախորդ տարի հրթիռների և ռեակտիվ զինամթերքի արտադրության ոլորտում Թուրքիայում առաջատար ROKETSAN ընկերությունն Ադրբեջանին հատկացրել է 244 միլիոն դոլարի արտադրանք:
/Times.am/
|
Просмотров: 537 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |