Блог
Главная »
2011 » Июнь » 8 » Ադրբեջանում օլիգարխները վիճում են ստվերային տնտեսական ռեսուրսները տնօրինելու համար
18:17 Ադրբեջանում օլիգարխները վիճում են ստվերային տնտեսական ռեսուրսները տնօրինելու համար |
Վերջին շրջանում հարևան Ադրբեջանում լուրջ պայքար է ծավալվել խոշոր օլիգարխների միջև երկրի ստվերային տնտեսական ռեսուրսները տնօրինելու համար, գրում է Aysor.am-ը` վկայակոչելով «musavat.com» ադրբեջանական ընդդիմադիր լրատվական կայքը: ԱՀ պետական մաքսային կոմիտեն վերահսկելու համար վերջերս իրար են բախվել նախագահ Ալիևի երկու ամենամտերիմ անձինք՝ արտակարգ իրավիճակների նախարար գեներալ-գնդապետ Քյամալեդդին Հեյդարովը և նախագահի թիկնազորի պետ գեներալ Բեյլեր Էյուբովը: Մինչ օրս երկրի պետական մաքսային կոմիտեն վերահսկում էր Հեյդարովը: Նա 2005թ. եղել է մաքսային կոմիտեի նախագահը և նույնիսկ արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելուց հետո շարունակում էր փաստացիորեն տնօրինել կոմիտեն: Այժմ այս հաստատության վերահսկողությունը անցնում է Բեյլեր Էյուբովի ձեռքը, և Հեյդարովը առանց վերջինիս համաձայնության չի կարող որևէ գործունեություն ծավալել մաքսային կոմիտեում:
/Panorama.am/
|
Просмотров: 490 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |