Блог
 Главная » 
2011 » Июнь » 09 » Ադրբեջանի ընդդիմության առաջնորդը կողմ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը
| 12:03  Ադրբեջանի ընդդիմության առաջնորդը կողմ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը | 
| Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունում տեղի է ունեցել հանդիպում՝ կուսակցության ղեկավար Իսա Համբարի և մի շարք կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչների միջև: 
 Հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԼՂ հիմախնդրի կարգավորման գործընթացին, Համբարը նշել է, որ կողմնակից է հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: 
 Նա ծայրահեղ է որակել ադրբեջանական իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը խնդիրը կկարգավորի ռազմական ճանապարհով: 
 Անդրադառնալով ընդդիմության ակտիվիստների նախաձեռնած «Հասարակական պալատի» գործունեությանը, վերջինս նշել է, թե որ կառույցում վերակազմավորման գործընթացներ են ընթանում և այն շարունակելու է իր ակտիվ գործունեությունը: 
 /Panorama.am/ 
   | 
| Просмотров: 497 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |