Блог
Главная »
2011 » Июнь » 14 » Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան կղզի է գնում Հունաստանում
15:55 Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան կղզի է գնում Հունաստանում |
Ըստ ամերիկյան «The Wall Street Iournal»-ի, Հունաստանը վաճառքի է հանել 75 հազար անշարժ գույք, որի մեջ նաև` Էգեյան ծովում գտնվող մի քանի փոքր կղզիներ: Ամերիկյան հանդեսը հայտնում է, որ Հունաստանի կառավարությունն այդ քայլին դիմել է երկրի պետական պարտքը մարելու նպատակով` հույս ունենալով, որ այդ վաճառքից կարող է մինչև 30 մլրդ եվրո եկամուտ ստանալ: «Ենի Մուսավաթը» գրում է, որ այս լուրը ուրախացրել է Ադրբեջանի միլիարդատեր օլիգարխ պաշտոնյաներին` հատկապես որ վերջիններս ամեն միջոց ձեռնարկում են կոռուպցիայի և թալանի միջոցով ձեռք բերած իրենց գումարները արտերկիր դուրս բերելու և ապահով տեղում ներդնելու համար: Հունական կղզիներից մեկը ցանկանում է գնել Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների գծով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովն է: Շրջանառվող լուրերի համաձայն, Ալի Հասանովը նպատակադրվել է ձեռք բերել Միկոնոս կղզին», -գրում է «Ենի Մուսավաթը»:
/Times.am/
|
Просмотров: 482 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |