Օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան Panorama.am-ին մեղադրել էր կեղծ ինֆորմացիա տարածելու համար: Ալի Գաջիզադեն վստահ հայտարարել էր, որ «Ադրբեջանի իշխանություններին չի հաջողվել արեւմտյան հաշիվներից գումարներ հանել, նույնիսկ «Եվրատեսիլ-2012 »-ը կազմակերպելու պատրվակով» ( «Властям Азербайджана не удалось снять деньги со счетов в западных банках даже под предлогом организации «Евровидения-2012») հրապարակման մեջ սկզբնաղբյուր չկա, որին հղում է տվել Panorama.am-ը: Սակայն հետո, բնականաբար, պարզվեց, որ սկզբնաղբյուր կա. Ավելին` բերվեցին ապացույցներ(прямой линк со скриншотом): Թվում էր` ծիծաղելի պատմությունը պարզաբանվել է, սակայն պարզվեց, որ ադրբեջանական քարոզչամեքենան ջանքեր է գործադրում ժամանակակից տեխնոլոգիաների յուրացման համար: Եվս մեկ հոդված Panorama.am-ում «Եվրատեսիլի» մասին ադրբեջանական կայքի հղումով: Եվ կրկին նույն արձագանքը: Տպավորություն է ստեղծվում, որ քարոզչամեքենան բոլոր հնարավոր միջոցներով փորձում է թույլ չտալ եվրատեսիլյան թեմայով բացասական որեւէ նյութի հայտվելը լրատվամիջոցներում, իսկ հայտվելու դեպքում էլ սկսում է համոզել, որ նման բան չկա: Այս անգամ, հունիսի 9-ին Panorama.am-ում հրապարակվել էր «Բյուջետային հիմնարկների աշխատակիցներին ստիպում են աշխատավարձի 20%-ը տալ «Եվրատեսիլի հիմնադրամին»» ( «Работников бюджетных организаций Азербайджана принуждают 20% зарплаты отдавать в «Фонд Евровидения») հոդվածը` վկայակոչելով ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի ինտերնետային տարբերակին: Անմիջապես 1news.az գործակալության վերլուծաբան Ռիզվան Հուսեյնովը «СМИ2» սոցիալական լրատվական կայքում տեղադրեց հղում ուկրաինական «Хвиля» կայքին, որտեղ ասվում է, որ «Այդ լուրը ոչ այլ ինչ է, քան հայկական զլմ-ների կողմից մատուցված կեղծիք: Հայկական լրատվամիջոցները չեն կարողանում մարսել Ադրբեջանի հաղթանակը երգի մրցույթում: «1news.az» գործակալության վերլուծաբան Ռիզվան Հուսեյնովի տվյալներով, «Եվրատեսիլ-2012» -ի համար բավականին մեծ գումարներ կտրամադրի «Պետական Նավթային Հիմնադրամը »: Այս ամենից հետո Ալի Գաջիզադեն «Gulustan.ws» կայքում հրապարակեց «Panorama.am-ի երեւակայությունը սահման չունի » («Фантазии Panorama.am нет предела») հոդվածը` հուսալով, որ այս անգամ ամեն ինչ կստացվի: Ենթադրենք ուկրաինական հրատարակությունը չի տիրապետում ադրբեջաներենին եւ չկարողացավ գտնել սկզբնաղբյուրը, ենթադրենք Հայաստանը, որը դեռեւս Ադրբեջանի հաղթանակից առաջ հաղթել էր «Մանկական Եվրատեսիլ»-ում եւ պատրաստվում է այն անցկացնել Երեւանում այս տարվա աշնանը, «չի կարողանում մարսել Ադրբեջանի հաթանակը »: Ենթադրում ենք, որ ինքը` Ռիզվան Հուսեյնովը, լինելով ադրբեջանական քարոզչության վառ ներկայացուցիչ նույնպես չի տիրապետում ադրբեջաներենին եւ չի կարողանում օգտվել ինտերնետի փնտրող համակարգերից, բայց նորից մեղադրել Panorama.am-ին սկզբնաղբյուրի բացակայության մեջ արդեն շատ ադրբեջանավարի է… Իսկ հիմա ամենակարեւորը. Ուղիղ հղում սկզբնաղբյուրին (прямой линк на первоисточник) եւ սքրինշոթը (скриншот) «Ենի Մուսավաթ» («Ени Мусават») թերթի կայքից, որտեղ ադրբեջաներենով զետեղված է հոդվածը, եւ որի ռուսերեն տարբերակն է պատրաստել Panorama.am-ը:
/Times.am/
|