Блог
 Главная » 
2011 » Июнь » 17 » Ադրբեջանական բանակի զինվորը սպանել է ծառայակցին
| 19:16  Ադրբեջանական բանակի զինվորը սպանել է ծառայակցին | 
| Ադրբեջանական բանակում մահվան երկու դեպք է արձանագրվել:  Այս մասին հաղորդում է apa.az կայքը: 
 Երկու միջադեպն էլ գրանցվել է Զինված ուժերի Շամքիրի ռազմական շրջանի զորամասերում: 
 Հաղորդվում է, որ Տովուզի շրջանի «N» զորամասի շարքային Բաշիրով Մարդան Արիֆ օղլուն, վիճաբանության ժամանակ Դեգտյարովի դիպուկահար հրացանից արձակած գնդակով սպանել է ծառայակից Ալիզադե Վյուսալա Իլգար օղլուին: 
 Հաջորդ դեպքը տեղի է ունեցել Աղստաֆինյան շրջանի «N» զորամասում, որտեղ կրտսեր սերժանտ Մուրադով Քյանան Էտիգադ օղլին վթարի է ենթարկվել` առանց պետհամարանիշերի մոտոցիկլետ վարելիս: Նա տեղում մահացել է:  
 Նշենք, որ երկու դեպքն էլ տեղի է  ունեցել հունիսի 16-ին: 
 Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլլաեվը հաստատել է 2 դեպքերի փաստը` նշելով, որ 2 դեպքերի մասով ընթանում է հետաքննություն:  
 /Panorama.am/   | 
| Просмотров: 529 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |