Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июль » 15 » Ա.Պապյան. Հայկական կողմը կարող է միջազգային դատարան դիմել
17:14
Ա.Պապյան. Հայկական կողմը կարող է միջազգային դատարան դիմել
Հենվելով միջազգային իրավունքի վրա` հայկական կողմը պետք է հստակորեն հարցականի տակ դնի Ադրբեջանի որևէ իրավասություն Ղարաբաղի վրա: Այդ տեսակետն այսօր քննարկման ժամանակ հայտնեց նախկին դեսպան, Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Փորձագետի կարծիքով` խոսելով զիջումների գնալու հավանականության մաիսն, հայկական կողմը միայն ուժեղացնում է ադրբեջանական կողմի դիրքերը` հնարավորություն ընձեռելով նոր պահանջներ ներկայացնել:

«Ադրբեջանը շարունակում է խոսել միայն իր պետության կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավար կարգավիճակ տալու մասին, այն դեպքում, որ զիջումների գնալու պատրաստակամության մասին մեր հայտարարությունները խնդիրը փոխում են Արցախի լիիրավ անկախությունը պահանջելու հրամայականից մինչև ազատագրված տարածքներ վերադարձնելու հարցը»,- նկատեց բանախոսը և հավելեց, որ հայկական կողմը պետք է հստակեցնի իր դիրքորոշումները կարգավորման լուծման իր տարբերակի վերաբերյալ:

Նախկին դեսպանի կարծիքով, հարկավոր է, որ հայկական կողմը դիմի միջազգային իրավունքի մի քանի հեղինակավոր մասնագետների, որպեսզի նրանք հստակեցնեն հիմնախնդրի բովանդակությունը` «արդյո՞ք երբևէ անկախ Ադրբեջանի գերակայությունը եղե՞լ է ամրագրված Լեռնային Ղարաբաղի վրա»:

«Միջազգային մեծ հեղինակություն ունեցող այդ մասնագետների գնահատականը հիմք կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»,- ասաց նա, հավելելով, որ հայկական կողմն այդ հարցով կարող է նաև միջազգային դատարան դիմել: Բանախոսը վստահեցրեց, որ անկախ փորձագետների գնահատականը միանշանակ կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի կազմում երբևիցե չի եղել, իսկ Խորհրդային Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակով լինելը զուտ ԽՍՀՄ վարչա-տարածքային բաժանման հետևանք էր:
 
/Aysor.am/ 

Просмотров: 619 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ