Блог
Главная »
2010 » Июль » 15 » Ա.Պապյան. Արևմուտքին այլևս ձեռք չի տալիս խեղճացնել Հայաստանին
17:10 Ա.Պապյան. Արևմուտքին այլևս ձեռք չի տալիս խեղճացնել Հայաստանին |
Այսօր կլոր-սեղան-քննարկման ժամանակ դիվանագետ, Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը անդրադարձավ Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությանը: Ըստ բանախոսի, աշխարհի գերտերություններին պատերազմի վերսկսվելը ձեռնատու չէ, քանի որ այն կարող է ավելի բարդացնել իրավիճակը Միջին Արևելքում:
«Ինչքան էլ պնդեն հակառակը, Արևմուտքի և Թուրքիայի համար հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները միասնական Հայկական հարցն են»,-նկատեց նա և հավելեց, որ Հայկական հարցը որպես կարևոր գործոն է հանդես գալիս Միջին Արևելքում վերջերս թեժացած թուրք-իսրայելական հակադրության պայմաններում:
«Թուրք-իսրայելական հակամարտությունը ձևական չէ, այլ կապված է Թուրքիայի իսլամականացման հետ: Եթե ազգայնական Թուրքիան վտանգավոր էր Հայաստանի համար, ապա իսլամականը` Եվրոպայի համար: Այդ պարագայում Արևմուտքին այլևս ձեռք չի տալիս խեղճացնել Հայաստանին»,- նշեց նա:
Ըստ նախկին դեսպանի, թեև Թուրքիան Ղարաբաղյան հարցում սատարում է Ադրբեջանին, Հայաստանի կողմից առաջարկված որոշ գնի դեպքում նա պատրաստ կլինի վերջին պահին հրաժարվել իր դաշնակցից: Այդ տեսանկյունից Ա.Պապյանը խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին հստակեցնել Թուրքիայի առջև ներկայացվող պահանջները:
«Պետք է հստակեցվի, թե մենք Թուրքիայից ի՞նչ ենք ուզում, ինչի՞ ենք ուզում և ինչի՞ հիման վրա»,- նշեց դիվանագետը:
/Aysor.am/
|
Просмотров: 523 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |