Блог
Главная »
2010 » Июль » 29 » Ա. Ադիբեկյան. Հանրահավաքից հրաժարվելը հոգեբանական վիճակ է
13:14 Ա. Ադիբեկյան. Հանրահավաքից հրաժարվելը հոգեբանական վիճակ է |
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չցանկացան հերթական անգամ կեղծ հույս տալ սեփական ժողովրդին, թե Կոսովոյի վերաբերյալ դատարանի որոշմամբ հնարավոր է հասնել նաև Ղարաբաղի անկախությանը։ Այսպես մեկնաբանեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Հաագայի դատարանի որոշման հետ կապված` Արցախում նախատեսված հանրահավաքի չկայացման փաստը:
«Սա հոգեբանական վիճակ է»,- նշեց բանախոսը` հավելելով, որ այդ քայլով Արցախի իշխանությունները փորձեցին չկոտրել բնակչության հույսը` անկախության ճանաչման հանդեպ, քանի որ դեռ երկար ժամնակ է պետք, որ գերտերությունները հաշվի առնեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը:
Բանախոսը նաև նկատեց, որ արցախցիներից քչերը գիտեին Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի կայացրած որոշման մասին, ուստի նույնիսկ տեղյակ չէին հնարավոր հանրահավաքի մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Հաագայի միջազգային դատարանի կողմից որոշում կայացվեց Կոսովայի անկախության միակողմանի հռչակման օրինականության վերաբերյալ: ԼՂՀ ԱԺ խմբակցությունները նախատեսում էին հուլիսի 23-ին հանրահավաք կազմակերպել այդ կապակցությամբ, սակայն խորհրդակցությունների արդյունքում հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
/Aysor.am/
|
Просмотров: 613 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |