Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի արդյունքները Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ քննարկել են ԼՂ–ի հակամարտությունը, Աֆղանստանում համատեղ համագործակցությունը, ինչպես նաեւ ժողովրդավարության զարգացմանը վերաբերող հարցեր։ «Ադրբեջանն ու ԱՄՆ–ն այս բոլոր հարցերում միակարծիք են»,- ասել է նա: Բրայզան հույս ունի, որ Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ կգրանցվի առաջընթաց:
/Times.am/
Просмотров:
490
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.06.2011
|
|
Կստեղծվի «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքէջ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական եւ միջազգային կազմակերպությունների կապերի բաժնի պետ Լուսինե Ստեփանյանը, վիրտուալ թանգարանի ստեղծման նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, ներկան ու զարգացման հեռանկարները: Վիրտուալ թանգարանը հնարավորություն կտա, որ ոչ միայն Սփյուռքի մեր հայրենակիցները ճանաչեն իրենց հայրենիքը, այլեւ միմյանց մասին ավելի լավ տեղեկանան հենց Սփյուռքի ներկայացուցիչները: Այսինքն այն ուղղված է Սփյուռք-Սփյուռք, Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդմանը»,-ասել է Ստեփանյանը: Լ. Ստեփանյանի խոսքով արդեն կայքէջի նախագիծը պատրաստ է, եւ այն հանձնվել է «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին: Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ կայքէջի նախնական տարբերակը պատրաստ կլինի:
Просмотров:
449
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.06.2011
|
|
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը պատասխանել է «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին, թե ի վերջո իշխանությունն ընդունու՞մ է երկխոսություն սկսելու՝ Հայ ազգային կոնգրեսի առաջարկը և պատրաստվու՞մ է արդյոք համապատասխան պատվիրակություն ձևավորել:
«Դժվար չէ նկատել, որ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է և մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է»,-ասել է Կ. Կարապետյանը:
Նրա խոսքով, ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հար
...
Շարունակություն »
Просмотров:
514
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.06.2011
|
|
Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն է անդրադարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ANS PRESS-ին տված հարցազրույցում: «Մենք որդեգրել ենք «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը և իրագործել ենք դրա զգալի մասը։ Սակայն, դժբախտաբար, մեզ չհաջողվեց դա անել Հայաստանի պարագայում, քանի որ դա որոշակիորեն կախված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն «անհնար» է առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ղարաբաղի հարցի կարգավորման։ Հետաքրքիր է, եթե Մինսկի խումբը 20 տարում չի կարողացել հասնել խնդրի կարգավորմանը, ապա նա ինչպե՞ս է այսուհետ պատրաստվում հասնել դրան։ Ռուսաստանում և Եվրոպայում բազմաթիվ հանդիպումներ են կայացել, սակայն արդյունք չկա։ Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը որոշում ընդունի
...
Շարունակություն »
Просмотров:
519
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.06.2011
|
|
ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Նյու-Յորքում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե առաջադրվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար: Այս մասին տեղեկացնում է «ԲիԲիՍի» հեռուստաընկերությունը:
Հարավկորեացի դիվանագետը խոստացել է, թե շարունակելու է աշխատանքը այնպես, որպեսզի ՄԱԿ-ը աննախադեպ գլոբալ փոփոխությունների դարաշրջանում «կամուրջներ կապող» կառույց մնա:
Նշենք, գլխավոր քարտուղարի պաշտոնում Պան Գի Մունը դեռևս միակ թեկնածուն է: Կառույցի գլխավոր քարտուղարն ընտրվում է ՄԱԿ գլխավոր վեհաժողովի կողմից Անվտանգության խորհրդի խորհրդատվության հիման վրա: Փաստաց
...
Շարունակություն »
Просмотров:
503
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.06.2011
|
|
2011թ.-ի մայիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայկական ԶԼՄ-ներում ամենամեջբերվող քաղաքական գործիչն է՝ ըստ Mediagid.am-ի։
«All Media» ՓԲԸ-ն անցայալ տարի նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:
Հեղինակության վարկանիշը ձևավորվում է ագրեգատորի կողմից ինդեքսավորված՝ գործընկեր կայքերից ստացված լրատվական հաղորդագրությունների հիման վրա, որտեղ հիշատակվում են հայ քաղաքական գործիչների անունները:
«Մեջբերվածության վարկանիշը ցույց տվեց, որ հայկական ԶԼՄ-ների հիշատակումներով մայիսին քաղաքա
...
Շարունակություն »
Просмотров:
431
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.06.2011
|
| |