«Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, լրագրող Էյնուլլա Ֆատուլաևը Եվրախորհրդի հրավերով այս օրերին գտնվում է Ստրասբուրգում, որտեղ հանդիպումներ է ունենում այդ կառույցի տարբեր պաշտոնյաների հետ,- հայտնում է «Կավկազսկի ուզել» գործակալությունը:
Լրագրողը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգի հետ, ով մինչ այդ` 2007 և 2010թթ-ին այցելել էր նրան բանտում գտնվելու ժամանակ: Ֆաթուլաևը շնորհակալություն է հայտնել Թոմաս Համմերբերգին Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իր ազատ արձակման գործում ներդրած ջանքերի համար: Աղբյուրի փոխանցմամբ, Ֆատուլաևը հանդիպում է ունեցել նաև ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերի հետ: Շտրասերը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտում են իր առաքելության իրականացմանը: Ֆաթուլաևը իր հերթին ԵԽ-ի պաշտոնյաին հրավիրել է Ադրբեջան և նշել.
«Եթե իշխանությունները չեն ցանկանում ձեզ տեսնել Ադրբեջանում որպես համազեկուցող, ապա ես ձեզ հրավիրում եմ, որպես ի
...
Շարունակություն »
Просмотров:
522
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.06.2011
|
|
«Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի նախագահ, և ԵՊՀ խորհրդի նախագահ, իր մշտական կիզակետում է պահում Երևանի պետական համալսարանի գործունեությունը և չկա գործունեության մի ոլորտ, որ չարժանանա նախագահի ուշադրությանը»: Այս մասին ԵՊՀ ռեկտոր ընտրվելուց հետո լրագրաղների հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը: Ըստ նրա, ՀՀ նախագահն այսօր խնդիրներ է դրել համալսարանի ղեկավարության առաջ և պահանջել է, որ համալսարանը դառնա տարածաշրջանային նշանակության բարձր որակի կրթություն ապահովող հաստատություն:
Ա. Սիմոնյանի խոսքերով, իր աշխատանքն ուղղված է լինելու ընդունելության ոլորտում մենեջմենթի բարելավմանը՝ ավագ դպրոցի հետ համագործակցության միջոցով։ Բացի դրանից, ըստ ռեկտորի, նախատեսվում է համալսարանին կից հենակետային վարժարան բացել, նաև հենակետեր կունենան մարզերում: Ի դեպ, Շիրակում և Տավուշում համալսարանի հենակետային վարժարաններն արդեն գործում են:
Ա.Սիմոնյանը կարևորեց նաև գիտահետազոտական աշխատանքների ինտենսիվացումը:
«Այդ գիտական աշխատանքների ապրանքա
...
Շարունակություն »
Просмотров:
552
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.06.2011
|
|
Ռուսաստանը և Ադրբեջանը կուսումնասիրեն «Օլյա» նավահանգստով Կասպից ծովի հյուսիսային շրջաններ նավթամթերքի տեղափոխությունը: Ինչպես հայտնում են ՌԴ Տրանսպորտի նախարարությունից, այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 17-ին Բաքվում կայացած երկու երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ այդպիսի անհրաժեշտությունը պայմանավորված է Աստրախանի նավահանգստում անհրաժեշտ սահմանային և մաքսային ենթակառուցվածքների բացակայությամբ:
Նշենք, որ Ադրբեջանը տարեկան արտահանում է մոտ 1մլն տոննա սեփական արտադրության նավթամթերք: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Ադրբեջանը կկարողանա օգտվել Ռուսաստանի առաջարկից, նույնիսկ ամենաշահավետ պայմանների ապահովման դեպքում:
/Panorama.am/
Просмотров:
540
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.06.2011
|
|
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունը և երկրի ՀԿ ֆորումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար «Ադրբեջանի ՀԿ-ների գործունեության ասպարեզը» թեմայով սեմինար են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը
Երկկողմ սեմինարի ընթացում քննարկվել են ցույցերի ազատության իրացման չափանիշները, ՀԿ-ների ներուժի ամրացումը, փորձի փոխանակումը, Եվրամիության երկրներում ՀԿ-ների և իշխանությունների հետ երկխոսությունը:
Ադրբեջանի ԱԳՆ Մարդու իրավունքների դեպարտամենտի ղեկավար Ալիմիրզամին Ասկերովն ասել է, որ Բաքվի և Բրյուսելի միջև բանակցությունների արդյունքում ստեղծվել է Մարդու իրավունքների ենթահանձնաժողով: Նա նաև ընդգծել է այս ասպարեզում Եվրամիության փորձի ուսումնասիրության և կիրառման օգտակարությունը:
Ադրբեջանում Եվրամիության նրկայացուցչության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Ջերոմ Փոնսը հաղորդել է, որ Եվրամիությունը տարածաջրջանում նշված ասպարեզում հետևողական քաղաքականություն է իրականաց
...
Շարունակություն »
Просмотров:
512
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.06.2011
|
|
«Այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս ստատուս-քվոյի պահպանման անհրաժեշտությունը: Ադրբեջանը ինքը պատրաստ չէ կարգավորման և սա օբյեկտիվ իրականություն է: Խնդիրը պետք է կարգավորվի փոխադարձ զիջումների հիման վրա, սակայն դրանք պետք է համահավասար լինեն»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահաի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ Ալի Հասանովի այն հայտարարությանը, թե հայկական կողմը պետք է զբաղվի խնդրի իրական լուծմամբ և զերծ մնա տարբեր խաղերից՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լուծել երկու հիմնական հարց՝ կարգավիճակի խնդիրը, կոպիտ ասած Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և սահմանների խնդիրը:
«Ադրբեջանը բավականին բարդ իրավիճակում է. եթե նա ճանաչի Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանում բնակվող փոքրամասնությունները կարող են հետևել Արցախի օրինակին: Սակայն մեկ բան այստեղ շատ կարևոր է. եթե Ադրբեջանը փորձի
...
Շարունակություն »
Просмотров:
525
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.06.2011
|
|
«Արցախյան կողմը ոչ թե պասիվ է, այլ առավել կառուցողական, իրատեսական է մոտենում հիմնախնդրին: Այսինքն, մենք չենք առաջնորդվում հիստերիա բարձրացնելու կամ ագրեսիվություն դրսևորելու քաղաքականությամբ: Արցախի նկատմամբ հիստերիկ հայտարարություններ տեղ գտան մի շարք շրջաններում նաև Ռամբուեի հանդիպման ժամանակ, երբ բոլորն ասում էին, թե ամեն ինչ պարզ է, հողերը տրվել են կամ այլ ցնորամիտ բաներ: Բոլոր հանդիպումներից առաջ նույն հիստերիկ հայտարարությունները հնչում է: Գրեթե նույն սցենարը կրկնվում է այսօր»,- մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե Կազանում կարող է բեկումնային իրադարձություններ արձանագրվել, իսկ Արցախյան կողմն իրեն պասիվ է դրսևորում՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նա անհնար համարեց Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ բեկումնային համաձայնության կայացումը կամ պայմանագրի ստորագրումը:
«Նախ Արցախը դեռևս չի մասնակցում գործընթացին, խոսքս միայն Կազանի
...
Շարունակություն »
Просмотров:
485
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.06.2011
|
|
ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այսօր, ինչպես սպասվում է, վերընտրվելու է գլխավոր քարտուղարի պաշտոնում` պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Պան Գի Մունը միակ առաջադրված թեկնածուն է, որի ընտրությունն այսօր կայանալու է Գլխավոր Ասամբլեայում:
Հիշեցնենք, հունիսի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջարկել էր Գլխավոր Ասամբլեային վերընտրել գլխավոր քարտուղարին իր պաշտոնում: Վերջինիս պաշտոնավարման լիազորությունների ժամկետն ավարտվում է սույն թվականի դեկտեմբերի 31-ին:
Ավելի վաղ, Պան Գի Մունի թեկնածությունն հավանության էին արժանացրել Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները` այդ թվում Ռուսաստանն ու Չինաստանը:
/Panorama.am/
Просмотров:
448
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.06.2011
|
|
Ես ոչ մի առաջընթաց չեմ սպասում Կազանի հանդիպումից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ավելացնելով, որ բանակցային սեղանին դրված սկզբունքները իրարամերժ են, ուստի համաձայնության հիմք լինել չի կարող: Ըստ Կոմանդոսի, այս պահին խնդրի կարգավորման գործընթացը գնում է բացասական հունով:
Գնահատելով կարգավորման բուն գործընթացը, բանախոսը նշեց, որ բանակցությունները մի տեսակ առանձնացել, անջատվել են բուն հիմնախնդրից:
«Համանախագահող երկրները չեն խորանում հիմնահարցի էության մեջ: Կողմերից և ոչ մեկը չի ուզում հասկանալ, թե որտեղից է ի հայտ եկել այս հիմնախնդիրը, որն է դրա պատճառը: Ի՞նչ է անում Ռուսաստանը: Նա ձգտում է ռազմավարական գործընկեր լինել ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ»,-մտահոգությունների մասին բարձրաձայնեց նա:
/Panorama.am/
Просмотров:
492
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.06.2011
|
|
«Պաշտպանության նախարարությունը քանիցս արձագանքել է մամուլում տարածվող այն տեղեկություններին, թե իբր նախարարությունը Ազատան գյուղի բնակիչներին կարտոֆիլի դիմաց վճարում չի կատարել: Խնդրի վերաբերյալ Ազատան գյուղի բնակիչները ևս գրավոր դիմել են պաշտպանության նախարարությանը: 2011թ. մարտի 4-ին նախարարության կողմից հիմնավոր և սպառիչ գրավոր պատասխան է տրվել Ազատանի գյուղապետին»,- մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե Շիրակի մարզում կարտոֆիլի արտադրությամբ հայտնի Ազատան համայնքի բնակիչները 3-րդ տարին է՝ պաշտպանության նախարարությանը մթերած կարտոֆիլի դիմաց գումարներ ստանալ չեն կարողանում՝ Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
Նրա խոսքերով, զարմանալի է, որ այդ պարզաբանումներից հետո գյուղապետը իր ղեկավարած համայնքի բնակիչների շահերը պաշտպանելու համար ոչ թե դիմել է դատական մարմիններին, այլ նախընտրում է լրատվամիջոցներով պարզապես հարցին հանրային հնչեղություն հաղորդել:
«Տ
...
Շարունակություն »
Просмотров:
423
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.06.2011
|
| |