Ստատիստիկա |
---|
Առցանց: 7 Հյուրեր: 7 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Июнь » 02
PanARMENIAN.Net - Նեղոս գետի արևմտյան ափին մայիսի 31-ին հայտնաբերվել է Ամենհոտեփ 3-րդ փարավոնի հսկա ալաբաստրից արձանի բեկորները: Այն գտնվել է փարավոնի դամբարան-տաճարի պեղումների ժամանակ: Արձանը հայտնաբերվել է Քոմ էլ-Հեթթանում գտնվող փարավոնի դամբարանի երրորդ սյան մոտ, հաղորդում է Press TV-ն, հղում կատարելով Discovery News-ին: Մեմնոնի սյուների և Ամենհոտեփ 3-րդի տաճարի պահպանության նախագծի ղեկավար, դոկտոր Հուրիկ Սուրուզյանի խոսքերով, արձանը եղել է մոտավորապես 20 մ բարձրության: «Հայտնագործությունը այնքան մեծ կարևորություն ունի եգիպտական քանդակագործության և արվեստի համար, որքան որ տաճարն ինքը», ասել է գերմանաբնակ հայ եգիպտագետը: Մասնագետները գտնում են, որ արձանը ջարդվել է հեղեղի կամ երկրաժարշի ժամանակ Ք.Ա. 27 դ-ում: Ամենհոտեփ 3-րդը թագավորել է մոտ Ք.Ա. 1388-1351թթ-ին և հանդիսացել է Եգիպտոսի 18-րդ հարստու
...
Շարունակություն »
Просмотров:
528
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.06.2011
|
|
PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին տեղի ունեցավ Սուրբ Գեղարդի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Այրիվանք տեղափոխելու ծիսական արարողությունը: Այսօր առավոտյան այն տեղափոխվեց Այրիվանք, որտեղ տեղի ունեցավ Սբ. Պատարագ, որտեղ հավատացյալները հաղորդակցվեցին մասունքի հետ: Այնուհետև Աստվածամուխ Գեղարդով կատարվեց անդաստանի կարգ և մատաղի օրհնություն: Վերջում «Կարին» երգի-պարի համույթը հանդես եկավ ժողովրդական պարերով: Այս տարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Համբարձման տոնը հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր, և այս արարողությունը կկատարվի յուրաքանչյուր տարի: Մասունքը վերջին 200 տարիների ընթացքում առաջին անգամ է տեղափոխվել Այրիվանք: Այսօր երեկոյան այն կվերադառնա Էջմիածին:
Просмотров:
561
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.06.2011
|
|
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների մասին:
Այս փոխըմբռնման հուշագրով սահմանվում է գիտելիքների ու փորձաքննության փոխանակման շրջանակը ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև Հայաստանում ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների բնութագրման ու գնահատման, ինչպես նաև այդ ռեսուրսների պատասխանատու և կայուն զարգացման ու շահագործման ասպարեզում:
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ, փոխըմբռնման հուշագիրը նաև ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների ծառայության ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից Հայաստանի էներ
...
Շարունակություն »
Просмотров:
473
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.06.2011
|
|
Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Հռոմ:
Նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին. տոնակատարությունների շրջանակում հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները ներկա են գտնվել զինվորական շքերթին, իսկ երեկոյան «Կվիրինալե» պալատում նրանք կունկնդրեն տոնի առիթով կազմակերպված համերգը:
Այսօր ի պատիվ պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նախատեսված է նաև պաշտոնական ընթրիք` Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի և տիկին Կլիո Մարիա Նապոլիտանոյի անունից:
Просмотров:
478
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.06.2011
|
|
Կազանում կայանալիք հանդիպման մոտենալուն զուգահեռ Կովկասում աճում են թե խաղաղության, թե պատերազմի խաղադրույքները: Նախօրեին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ հերթական հրապարակմամբ նշել է «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը: Նա միևնույն ժամանակ նախազգուշացրել է. «Եթե կողմերից մեկը որոշի վերսկսել ռազմական գործողությունները, իսկ այդ կողմը կլինի 1991-1994թթ.-ի հակամարտությունում պարտված Ադրբեջանը, ապա դա աղետալի հետևանքների կբերի»:
Մինչ այդ, գրեթե նույն նախազգուշացումն արվել էր Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ` Օբամայի, Սարկոզիի և Մեդվևդևի Դովիլյան հայտարարության մեջ:
«Ուժի կիրառումը հանգեցրել է այսօր առկա հակադրության ու անկայունության իրավիճակին:
...
Շարունակություն »
Просмотров:
509
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.06.2011
|
|
«Ներկայումս Մեծամորի ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն անհամեմատ ավելի բարձր է, քան դրա վերագործարկման ժամանակ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ատոմակայանի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը:
Նրա խոսքերով, հայկական ատոմակայանի սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրով իրականացվող աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերին: Նախագծային հաշվարկով ՀԱԷԿ-ի սեյսմակայունությունը 7 բալ է, առավելագույն հաշվարկը` 8, բայց հետագայում մինչև ատոմակայանի վերագործարկումը կատարվել են տարածքի և հարակից տարածքների լրացուցիչ սեյսմիկ հետազոտություններ, որոշվել է ատոմակայանի առավելագույն արագացումը` 4մք/վրկ, որը համարժեք է մոտ 9 բալի. դրա հիման վրա էլ մշակվել է ատոմակայանի սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագիրը: Այն կազմվել է ՄԱԳԱՏԷ-ի աջակցությամբ և իրականացվում է սահմանված գրաֆիկով
...
Շարունակություն »
Просмотров:
462
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.06.2011
|
|
«Ermenihaber.am» լրատվական կայքի տեղեկացմամբ`դատարանը վճռել է «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող կասկածյալներից ութ հոգու ազատազրկման դատապարտել: Մասնավորապես Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատար գնդապետ Ալի Օզը և հետախուզության բաժնի պետ կապիտան Մեթին Յըլդըզին վեցամսյա, իսկ չորս այլ սպաներ դատապարտվել են չորսամսյա բանտարկության: Նրանց նկատմամբ առաջադրվել է ծառայողական անփութության պատճառով ծառայողական պարտականությունները վատ կատարելու մեղադրանք` համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 257 հոդվածի 2-րդ մասի: Իսկ կասկածյալներից երկուսը` ենթասպան Գյունայը և սերժանտ Արազը բավարար ապացույցների բացակայության հիման վրա ազատ են արձակվել:
/Panorama.am/
Просмотров:
459
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.06.2011
|
| |
|
|