Արդեն գործարկված է «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրի կայքը` http://www.ognirmankapartezid.am, որտեղ ցանկացած մարդ կարող է իր հնարավորությունների չափով նվիրատվություն կատարել իր մանկապարտեզին: Ի դեպ, ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն արդեն 1 մլն դրամ է նվիրաբերել իր հաճախած թիվ 7 մանկապարտեզին: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ գործարկվել է նաեւ «Օգնիր դպրոցիդ» ծրագիրը` http://www.ognirdprocid.am:
/Times.am/
Просмотров:
811
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.06.2011
|
|
Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւն այսօր լրագրողներին ասել Է, որ 2012 թվականին Ադրբեջանում անցկացվելիք «Եվրատեսիլի» 57-րդ մրցույթի ընթացքում ակնկալվում Է 50-60 հազար զբոսաշրջիկների ժամանում, տեղեկացնում է Արմենպրեսը: «Եվրատեսիլի» վերջին մրցույթն ընդունած Գերմանիա Էր եկել 100 հազարից ավելի մարդ, բայց այն գտնվում Է Եվրոպայի կենտրոնում եւ ենթակառուցվածքն այնտեղ, իհարկե, ավելի լավն Է»,-ասել Է Գարաեւը: Նրա խոսքով՝ «ընթացիկ տարում շահագործման կհանձնվի հինգաստղանի վեց նոր հյուրանոց»: «Բացի այդ, մենք այսօր հատուկ պայմաններ ենք ստեղծում ոչ թանկ երեքաստղանի հյուրանոցների ու մոթելների շինարարության համար»,-հավելել Է Գարաեւը: Մեծ աշխատանք Է կատարվելու Ադրբեջանում տուրիստական ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ: Դասընթացներ կանցկացվեն զբոսաշրջության ոլորտի աշխատողների համար
...
Շարունակություն »
Просмотров:
477
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.06.2011
|
|
Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներից և տեղափոխի բանակցային գործընթացն իրավաբանական հարթություն,- հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա հավելել է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու օրինականությունը, ինչպես նաև այն փաստը, որ Արցախում անկախ պետության կազմավորումը համապատասխանել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին: Կազանում կայանալիք հանդիպումը, ըստ Սարգսյանի, լինելու է բանակցությունների այդ փուլի ավարտը: Նա նշել է հակամարտության լուծման վերաբերյալ կողմերի իրարամերժ հայացքները և ասել, որ նույնիսկ եթե ստորագրվի ինչ-որ ձևական համաձայնություն, ապա միայն միջազգային ճնշման հետևանքով:
Просмотров:
537
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.06.2011
|
|
Հայամետ օրենսդիրները ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրել են նոր բանաձև` կոչ անելով Միացյալ Նահանգներին ճանաչել Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ կատարած ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան Կայսրության ժամանակաշրջանում, հայտարարել է Ամերիկայում Հայկական համագումարը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի անդամներ` հանրապետական Ռոբերտ Դոլդի և դեմոկրատ Ադամ Շիֆի կողմից, ովքեր կոչ են արել Միացյալ Նահանգների նախագահին ճանաչել հայոց ցեղասպանությունը և քաջալերել Միացյալ Նահանգների կառավարությանը այս ողբերգությունից դաս քաղել` ապագայում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համար: «Այս օրինագիծը նման է նախորդ գումարման Կոնգրեսին ներկայացված թիվ 252 բանաձևին, որն անցյալ տասնմեկ տարվա ընթացքում չորս անգամ արժանացել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերու
...
Շարունակություն »
Просмотров:
460
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.06.2011
|
|
Երեկ հունիսի 15-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում «Խաչքարերի մշակույթ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին, որին ներկա են գտվել ՀՀ մշակույթի փոխնախարարն ու Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, հյուրերն անակնկալի են եկել: Բանն այն է , որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների կողմից առանց որևէ բացատրության ներկայացված խաչքարերից հեռացվել են մշակույթի գործերի ծագումնաբանության մասին տեղեկությունը, թողնելով միայն հուշարձանների ստեղծման տարեթվերը: Ինչպես փոխանցում է ֆրանսիացի լրագրող Ջան Էքյանը, միջոցառմանը չի եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը, իսկ Ֆրանսիայի ու Շվեյցարիայի մի շարք հայկական կազմակերպություններ իրենց զայրույթն են արտահայտել կատարվածի առնչությամբ: Հաղորդագրությունում նշվում է, թե 2010 թ-ի նոյեմբերին, երբ հայկական խաչքարերը դասակարգվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի
...
Շարունակություն »
Просмотров:
592
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.06.2011
|
|
CNN հեռուստաընկերությունը հունիսի 15-ի երեկոյան հեռարձակել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայտնի տնտեսական մեկնաբան, լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ: ՀՀ վարչապետի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած ազդեցությանն ու ձեռնարկված քայլերին վերաբերող հարցին ՀՀ վարչապետը պատասխանում է.
-Առաջինը, ինչ մենք զգացինք տնտեսական ճգնաժամից հետո, այն էր, որ դա տեղի ունեցավ մեր տնտեսության բավարար չափով դիվերսիֆիկացված չլինելու պատճառով: Ճգնաժամին մեր պատասխանը կենտրոնացավ երեք հիմնական ուղղությունների վրա` տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների և բիզնես միջավայրի բարելավում: Հուսով ենք` շ
...
Շարունակություն »
Просмотров:
520
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.06.2011
|
| |