Ըստ ամերիկյան «The Wall Street Iournal»-ի, Հունաստանը վաճառքի է հանել 75 հազար անշարժ գույք, որի մեջ նաև` Էգեյան ծովում գտնվող մի քանի փոքր կղզիներ: Ամերիկյան հանդեսը հայտնում է, որ Հունաստանի կառավարությունն այդ քայլին դիմել է երկրի պետական պարտքը մարելու նպատակով` հույս ունենալով, որ այդ վաճառքից կարող է մինչև 30 մլրդ եվրո եկամուտ ստանալ: «Ենի Մուսավաթը» գրում է, որ այս լուրը ուրախացրել է Ադրբեջանի միլիարդատեր օլիգարխ պաշտոնյաներին` հատկապես որ վերջիններս ամեն միջոց ձեռնարկում են կոռուպցիայի և թալանի միջոցով ձեռք բերած իրենց գումարները արտերկիր դուրս բերելու և ապահով տեղում ներդնելու համար: Հունական կղզիներից մեկը ցանկանում է գնել Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների գծով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովն է:
Просмотров:
482
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.06.2011
|
|
ԼՂ հակամարտության շփման գոտում խաղաղապահների տեղակայման հարցը հնարավոր է լրջորեն քննարկել միայն ղարաբաղյան հարցի վերջնական փուլում, երբ հիմնական բոլոր հարցերի շուրջ համաձայնություն կլինի ու կնախապատրաստվի պայմանավորվածություների իրագործման փուլը: Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Военный дипломат պարբերականի հետ զրույցում:
«Ինչպես հայտնի է, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտին աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է բացառապես հակամարտող կողմերի ուժերով: Ինքնին, դա արդեն մեծ ձեռքբերում է, որն ի թիվս այլ հանգամանքների, ցույց է տալիս, որ հակամարտող կողմերն ի զօրու են առանց արտաքին միջամտության պահպանել խաղաղությունը», - ասել է Բակո Սահակյանը:
/Panorama.am/
...
Շարունակություն »
Просмотров:
497
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.06.2011
|
|
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բացառվում, հաշվի առնելով Ադրբեջանում չդադարող ռազմատենչ հայտարարություններն ու հակահայկական քարոզչությունը»,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` ռուսական «Военный дипломат» պարբերականին տված հարցազրույցում:
Միաժամանակ Բակո Սահակյանը նշել է, թե լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը ցածր է:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի±ն է իրավիճակը շփման գծում ու հնարավո±ր է արդյոք ռազմական գործողությունների վերսկսումը, ԼՂՀ Նախագահն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջև կա բավականին կայուն ռազմա-քաղաքական բալանս, ինչ էլ այսօր, ըստ էության, համարվում է կայունության կ
...
Շարունակություն »
Просмотров:
506
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.06.2011
|
|
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ռուսական «Военный дипломат» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման ճանապարհներին:
Պատասխանելով լրագողի այն դիտարկմանը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին պատրաստ է տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Բակո Սահակյանն ասել է, թե նման թեզիս առաջ քաշելով` ադրբեջանցի քաղաքական գործիչները զբաղվում են քաղաքան սպեկուլյացիաներով:
«Անցյալին վերադարձ չկա, և կարծում ենք, դա բոլորի համար էլ պարզ է», - ասել է Սահակյանը:
Просмотров:
578
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.06.2011
|
|
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Կազանում հունիսի 25-ին անցկացվելիք հանդիպումից սպասումների հետ կապված` քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «bizimdovr.az»-ին հայտնել է, որ «այդ հանդիպումը միմիայն ձևական բնույթ է կրում»:
«Մենք պետք է սառնասիրտ գտնվենք, քանի որ Ղարաբաղը հետ չեն վերադաձնելու: Ադրբեջանի ռեսուրսներն այնպիսին չեն, որ օգտվելով անկախ պետության կարգավիճակից, կարողանա վերականգնել տարածքային ամբողջականությունը: Այս հակամարտությունը կշարունակվի ևս 20 տարի: Նավթն ու գազը կվերջանան, հետո կտեսնենք»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը:
/Panorama.am/
Просмотров:
458
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.06.2011
|
|
Հայ–ֆրանսիական արմատներ ունեցող Մաքսիմ Վերներն իր թեկնածությունը կառաջադրի 2012 թ. Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում։ Մաքսիմի հայրը ֆրանսիացի է (աշխատում է որպես տաքսու վարորդ), մայրը՝ Ֆլորա Քրեքջյանը՝ հայ։ Նրա նախընտրական ծրագիրը հրապարկվել է «Բոլոր տարիքի երիտասարդներ, ծանոթացեք մեզ հետ. 89 առաջարկ՝ 2012–ի համար» անունով գրքում։ Մաքսիմը, օրինակ, առաջարկում է վարորդական իրավունքի ձեռքբերումն անվճար դարձնել՝ Ֆրանսիայի կառավարության կողմից ֆինանսավորման հաշվին։ Նա նաև քարոզում է սերունդների միջև համերաշխություն ստեղծել, որի նպատակը կլինի աջակցել աշխարհի երիիտասարդներին։ Մաքսիմի նախաձեռնությունը մեծ աղմուկ է բարձրացրել Ֆրանսիայում։ Մամուլը հեղեղված է նրա մասին հոդվածներով, բոլոր հեռուստաընկերությունները հրավիրում են նրան հարզազրույցների։
Просмотров:
514
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.06.2011
|
|
«Ղարաբաղյան կողմը մշտապես բարձրացրել է իր՝ բանակցային գործընթացին ուղղակիորեն մասնակցելու անհրաժեշտության մասին, քանի որ բոլորին էլ ակնհայտ է, որ առանց ղարաբաղյան կողմի վճռական խոսքի անհնար է հասնել հակամարտության լուծմանը»,- մեկնաբանելով բանակցային փուլերին ղարաբաղյան կողմի մասնակցության վերաբերյալ հարցը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ չնայած ղարաբաղյան կողմն այս պահին ուղղակիորեն չի մասնակցում հանդիպումներին, սակայն կարևորն այն է, որ ցանկացած նոր փուլի անցում տեղի է ունենում միայն ղարաբաղյան կողմի համաձայնությամբ:
/TImes.am/
Просмотров:
487
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.06.2011
|
|
Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի տվյալներով, թուրք պաշտոնաթող դիվանագետ Մուստաֆա Իլհան Օզբաբաջանը գնդակահարել է կնոջն ու ինքնասպանություն գործել։ Ըստ նախնական տվյալների՝ 77–ամյա Մուստաֆա Իլհան Օզբաբաջանն անձնական օգտագործման ատրճանակով նախ սպանել է կնոջը՝ 60–ամյա Էմինե Սիբել Օզբաբաջանին, հետո ինքնասպանություն գործել։ Մուստաֆա Իլհան Օզբաբաջանը երկար տարիներ աշխատել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ զբաղեցնելով կցորդի և հյուպատոսի պաշտոններ։ «Հյուրրիյեթը» գրում է, որ 1997թ., երբ Մուստաֆա Իլհան Օզբաբաջանը որպես կցորդ էր աշխատում Բեյրութում Թուրքիայի դեսպանատանը, ԱՍԱԼԱ կազմակերպությունը մահափորձ է իրականացրել նրա դեմ։ Սակայն Օզբաբաջանին հաջողվել էր կենդանի մնալ:
Просмотров:
496
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.06.2011
|
|
Հայաստանը և Ադրբեջանը վերջին երեք տարիների ընթացքում չեն քննարկել Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու հարցը, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եթե չի քննարկվել, ապա որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- ասել է նախարարը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Բաքվում հայտարարել է լրագրողներին, որ պայմանավորվածություն կա այն մասին, որ խաղաղապահ ուժերը ձևավորվելու են ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների թվից և ոչ էլ հարևան երկրների թվից:
/Times.am/
Просмотров:
493
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.06.2011
|
| |