Ստատիստիկա |
---|
Առցանց: 7 Հյուրեր: 7 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2010 » Июль » 28
PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Արևիկ Պետրոսյանը և Սամվել Նիկոյանն ընդունեցին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:
Արևիկ Պետրոսյանն ու Սամվել Նիկոյանը շնորհավորեցին իրենց գործընկերոջը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք և ակնկալելով ակտիվ համագործակցություն: Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների փոխնախագահներն անդրադարձան Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը:
ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահ Թովմասյանը կարծիք հայտնեց, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաև ԼՂՀ-ի
...
Շարունակություն »
Просмотров:
568
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.07.2010
|
|
PanARMENIAN.Net - Սեպտեմբերին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի առաջխաղացում կարող է գրանցվել: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը, իրական քայլեր Արձանագրությունների վավերացման ուղղությամբ չեն արվի, սակայն Անկարան կցանկանա աշխարհին ցույց տալ, որ քայլեր է ձեռնարկում Երևանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար:
Մեկնաբանելով ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող թուրքական պատվիրակության համար հայ-թուրքական սահմանը բացելու հնարավորության մասին հաղորդագրությունները` Արտակ Շաքարյանն ընդգծեց, որ նման հավանականությունը շատ փոքր է և կախված է սեպտեմբերին Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի ելքից: Ինչպես ընդգծել է թուրքագետը, սեպտեմբերը «թեժ է լինելու» Երևանի ու Անկարայի համար:
Просмотров:
647
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.07.2010
|
|
PanARMENIAN.Net - Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը կարևոր է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ այն ամրագրում է, որ այլ պետությունների կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը չի հակասում միջազգային իրավունքին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, ԼՂՀ-ն անկախություն հռչակեց ոչ միայն միջազգային իրավունքի համաձայն, այլ նույնիսկ չխախտելով ԽՍՀՄ օրենսդրությունը:
Կիրո Մանոյանը սխալ է համարել բոլոր հայտարարություններն այն մասին, որ Հաագայի դատարանի որոշումը կարող է տարածվել միայն Կոսովոյի վրա: Նա նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ:
/Panarmenian.net/
Просмотров:
516
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.07.2010
|
|
Օգոստոսի 3-ին Արցախի իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արևելք:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Քրիստո Քրիստովը (Բուլղարիա):
Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ փոխգնդապետ Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Просмотров:
506
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.07.2010
|
|
Նախօրեին ռուսական «Ատլանտ-Սոյուզ» ավիաընկերությունն սկսել է չվերթներ իրականացնել Մոսկվա-Նախիջևան-Մոսկվա ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը:
Չվերթներն իրականացվելու են յուրաքանչյուր երեքշաբթի Boeing 737-800 ինքնաթիռներով: Մեկ ուղղության տոմսի արժեքը կազմում է 160 եվրո: Առաջին չվերթներից օգտվողների համար գործում է պրոմո-սակագին` 99 եվրո:
Նշենք, որ սա ռուսական «Ատլանտ-Սոյուզ» ավիաընկերության համար արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Ադրբեջան: 2009-ի օգոստոսին ավիափոխադրողը թռիչքներ սկսեց իրականացնել Մոսկվա-Գյանջա ուղղությամբ:
/Aysor.am/
Просмотров:
507
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.07.2010
|
| |
|
|