Հուլիսի 26-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում դարձյալ արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Չախրլը, Քյուրդլար, Մեհդիլի, Չեյիլ, Յուսուֆջանլու, Ջավագիրլի, Բաշ-Քարվենդ, Շխլար, Քենգեռլի, Նամիրլի, Սեյսուլան, Թալիշ և Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
/Aysor.am/
Просмотров:
625
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.07.2010
|
|
Wikileaks կայքի ղեկավար Ջուլիան Ասանջը (Julian Assange) հայտնել է, որ իր ձեռքի տակ են Աֆղանստանում միջազգային ռազմական գործողությունների մասին ևս 15 հազար գաղտնի փաստաթղթեր, որոնք նա մտադիր է շուտով նույնպես հրապարակել։ Այս մասին հայտնում է Associated Press–ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 25–ին կայքը հրապարակել էր նույն թեմայի վերաբերյալ գաղտնի տվյալներ պարունակող մոտ 91 հազար փաստաթուղթ։
«Արտահոսած» փաստաթղթերում առկա են նոր տվյալներ Աֆղանստանում կոալիցիոն ուժերի իրականացրած գործողությունների մասին, որոնց հետևանքով զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ։ Ասանջն ընդգծել է, որ փաստաթղթերում նշված դեպքերը քննության կարիք ունեն: Նա նաև նշել է, որ կասկած չունի, որ իր ձեռքի տակ եղած փաստաթղթերն իրական են:
Նշենք, որ Սպիտակ տան ներկայացուցիչները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Պակիստանի և Աֆղանստանի իշխանություններն արդեն սուր քննադատ
...
Շարունակություն »
Просмотров:
571
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.07.2010
|
|
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով որևէ հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն երկար գործընթացից հետո: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Այս պահին պետք է պայմանավորվել հակամարտության լուծման սկզբունքների մասին, որպեսզի երաշխիքներ ստեղծվեն կողմերի համար»,- հավելել է Սեմնեբին:
Այդ սկզբունքները, ըստ դիվանագետի, արդեն երկու անգամ բավականին մանրամասնորեն շատ բարձր մակարդակով ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: «Ես կարծում եմ, որ դա հիանալի հիմք է հակամարտության լուծման համար, և Եվրոպական Միությունը կողմերին` Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հիմնվել դրանց վրա»,- նկատել է Սեմնեբին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունավետության կամ այդ ֆորմատի փոփոխության անհրաժեշտության մասին հարցին, Սեմնեբին պատասխանել է, թե ԵՄ-ն, ինչպես մ
...
Շարունակություն »
Просмотров:
537
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.07.2010
|
| |