Ստատիստիկա |
---|
Առցանց: 13 Հյուրեր: 13 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2010 » Июль » 22
PanARMENIAN.Net - Փախստականների և ներքին տեղահանված անձանց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունքն առաջին հերթին պետք է տարածվի Ադրբեջանը լքած հայ փախստականների վրա: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ադրբեջանի հայերի վեհաժողով» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը, հայ համայնքը մեծ ավանդ ունի Ադրբեջանի կայացման ու զարգացման գործում, և այսօր իրավունք ունի պահանջել Ադրբեջանի իշխանություններից փոխհատուցել ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնասը:
«Մենք համարում ենք մեզ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք իրենց տները վերադառնալու իրավունք ունեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին հայտարարությունն, որ արվեց հունիսի 26-ինՄուսկոկայում, հստակ ամրագրում է մեր իրավունքը»,-ասել է կազմակերպության նախագահը: Ըստ Այվազյանի հաշվարկների, Ադրբեջանը լքած հայերին հասցված միայն նյութական վնասը կազմում է 70 մլրդ դոլար:
...
Շարունակություն »
Просмотров:
563
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.07.2010
|
|
PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարել «Պետերբուրգյան առաջարկների» հիման վրա, այժմ Ադրբեջանի կողմնորոշվելու հերթն է: Այդ մասին հուլիսի 21-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հայկական Սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչների` «Միասին» շարժման և «Արի տուն» ծրագրի մասնակիցների հարցերին:
«Ներկա պահին բանակցությունների սեղանին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ կատարված առաջարկներն են, որոնց առնչությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հայտնեն իրենց դիրքորոշումները: Բանակցությունները կշարունակվեն այն բանից հետո, երբ Ադրբեջանն ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները»,- ասել է Հայաստանի նախագահը:
/Panarmenian.net/
Просмотров:
562
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.07.2010
|
|
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հունիսի 14-ին Վաշինգտոն կատարած այցելության ժամանակ բղավել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա: Այս մասին գրում է բրիտանական «Financial Times» օրաթերթը: «Ազատության նավատորմի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին խոսելիս` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նյարդայնացել է և կորցրել հավասարակշռությունը: Նա մի քանի անգամ ձեռքով հարվածել է սեղանին և բղավել Քլինթոնի վրա: Ըստ աղբյուրի` Դավութօղլուն հրաժարվել է պարզաբանումներ տալ կատարվածի կապակցությամբ և ասել միայն. «Ոչ մի երկիր օրենքից վեր չպետք է լինի»:
/Aysor.am/
Просмотров:
614
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.07.2010
|
|
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցն առաջացրել է ադրբեջանական լրատվամիջոցների վրդովմունքը:
«Պատճառը պարզ է. Ս. Օհանյանը խոսել է Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մասին, այսինք` այն ամենի, ինչն այդքան անհանգստացնում է հարևան պետության իշխանություններին: Հարցազրույցում նախարարը ներկայացրել է սպառազինության ձեռքբերման և ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման այն առավելությունները, որոնք, որպես ՀԱՊԿ անդամ, ունի Հայաստանը:
Ս. Օհանյանը քննադատել է հարևան պետության վարած քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտմանը և սպառազինությունների մրցավազքին: Նշվել է նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը իրակա
...
Շարունակություն »
Просмотров:
543
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.07.2010
|
| |
|
|