ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը:
Ըստ հաղորդագրության` հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման արդիական հարցեր: Ռուսաստանի ԱԳ նախարարի հանձնարարությամբ` Կարասինը ֆրանսիացի համանախագահ Ֆասիեին կրծքանշան է տվել «Միջազգային համագործակցության մեջ ներդրման համար»:
/Aysor.am/